483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Նոր տարի՝ «տոն» դրամապանակի համար
12:07
23 Դեկտեմբերի 2011

Ողջ աշխարհում ավանդաբար Նոր տարին ընդունված է համարել ընտանեկան տոն, որը նշվում է մտերիմների և հարազատների շրջապատում՝ տնային ջերմ մթնոլորտում: Սակայն բավականին շատ մարդիկ, բազմազանություն փնտրելով, ձգտում են գտնել տոնը նշելու այլ ձևեր:

Ծառայությունների հսկայական շուկան տարեցտարի համալրվում է զվարճանքի նորանոր կենտրոններով, որոնք տրամադրում են ցանկացած ճաշակի զվարճանքների լայն ընտրանի:

Աղմկոտ հավաքների, պարերի և երաժշտական համարների սիրահարներին սպասում են ռեստորանները՝ ամանորյա շոու ծրագրերով: Երևանի ռեստորաններում ամանորյա գիշերն անցկացնելու արժեքը տատանվում է մեկ անձի համար 40-70 հազար դրամի սահմաններում:

Այստեղ ներառված է տոնական ծրագիրը՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ, երաժշտական և պարային համույթների, ինչպես նաև հայկական էստրադայի աստղերի ելույթները: Միաժամանակ տոնական ճաշացանկում ներառված է երկու տաք ուտեստ՝ նախուտեստով, աղցաններով, դեսերտով, ինչպես նաև թանկարժեք ալկոհոլային խմիչքով:

Ամանորյա ճաշացանկը բազմազան դարձնել ցանկացողների համար ռեստորաններն առաջարկում են վճարել 10 հազար դրամ տոնական շոուի և մուտքի համար, իսկ հետո սեփական ցանկությամբ պատվեր կատարել:

Երիտասարդները կարող են ընտրել ակումբներն ու կարաոկե-բառերը, որոնք ևս զվարճալի ծրագիր են առաջարկում դեկտեմբերի 31-ի գիշերը:

Ակումբի մուտքը միջինը արժե 5-10 հազար դրամ, երկու անձի համար նախատեսված սեղանը կարժենա 50-80 հազար դրամ:

Որոշ ակումբներ 50 հազար դրամով առաջարկում են տաք ուտեստներ, թանկարժեք ալկոհոլային խմիչք, ինչպես նաև քաղցրավենիք և «Կառնավալային գիշեր 60-ականների ոճով» շոու ծրագիր, մյուս ակումբներում գործում է դեպոզիտային վճար, որը երկու անձի համար կազմում է 80 հազար դրամ:

Շատ ոչ թանկարժեք կարաոկե-ակումբներ առաջարկում են կորպորատիվ երեկույթներ կազմակերպել բավականին մատչելի գներով:

Ձմեռային սեզոնին հանգիստն անցկացնելու համար իրենց ծառայություններն են առաջարկում նաև հանրապետության հանգստավայրերում գտնվող պանսիոնատներն ու հյուրանոցները: Առավել հանրաճանաչ են Ծաղկաձորի և Աղվերանի հանգստավայրերը, որտեղ բնության սիրահարները կկարողանան ոչ միայն դիմավորել Նոր տարին, այլև զմայլվել Հայաստանի լեռնադահուկային վայրերով:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորի բարձրակարգ հյուրանոցային համալիրում երկու անձի համար հանգիստը կարժենա 720 հազար դրամ, այս գումարի մեջ ներառված է երկտեղանի համարը 6 օրվա համար, երեքանգամյա սնունդն ու դեկտեմբերի 31-ի գիշերվա տոնական շոուն:

Առավել ապահովված ընտանիքների համար Հայաստանի տուրօպերատորներն առաջարկում են ուղեգրեր տարբեր էկզոտիկ երկրներ, որտեղ մեր զբոսաշրջիկները կկարողանան հրաժեշտ տալ հին տարուն և դիմավորել Նոր տարին:

Ինչպես ցույց է տալիս մայրաքաղաքի տուրօպերատորների շրջանում անցկացված հարցումը, այս նպատակով ամենապահանջված երկրներն են Արաբական Միացյալ Էմիրությունները (Դուբայ) և Եգիպտոսը:

Միաժամանակ ամանորյա ուղեգրի մեջ, բացի ստանդարտ փաթեթից, ներառված է նաև տոնական շոոն ռեստորանում՝ գունագեղ հրառավարությամբ:

Հատկանշական է, որ այս ժամանակահատվածում ավիաչվերթի և հյուրանոցային համարների արժեքը 2-3 անգամ աճում է, և ԱՄԷ-ի մեկ անձի համար նախատեսված 7-օրյա ուղեգրի արժեքը կազմում է միջինը 2,5-3 հազար դոլար, իսկ Եգիպտոս՝ 2-2,5 հազար դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: