481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀՀ-ն պատրաստ է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եթեր տրամադրել հայկական բոլոր քաղաքական ուժերին
19:34
22 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է հարթակ տրամադրել բոլոր քաղաքական ուժերին 2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ասաց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՌԸ) նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀՀ-ն կփորձի ապագայում նվազագույնի հասցնել նախորդ ընտրությունների ժամանակ գրանցված բացթողումները:

«Այսօր ոչ մի ընդդիմադիր ուժ դժգոհություն չի հայտնում այն կապակցությամբ, որ Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում նրանց միջոցառումները կամ հանրահավաքները», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ ՀՀՀ-ի եթերում գործում է «Հարցազրույց» ամենօրյա ծրագիրը, որը նախընտրական շրջանում եթեր կտրամադրի բոլոր քաղաքական ուժերին:

Հարությունյանը ընդգծեց, որ 2012 թ.-ին ՀՀՀ-ի եթերում կարող են հայտնվել այլ ձևաչափի ծրագրեր, որոնք նախատեսված են նախընտրական շրջանի համար, մասնավորապես՝ հակադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միաժամանակ ՀՀՌԸ խորհրդի ղեկավարը պարզաբանեց, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների ցանկության դեպքում ՀՀՀ-ի եթերում հնարավոր է նաև անցկացնել քաղաքական բանավեճեր:

«Թվում է, թե Հայաստանի անկախության ողջ ընթացքում դասական բանավեճերը չեն հաջողվել, սակայն դրանում ոչ թե հեռուստատեսության, այլ կուսակցությունների մեղքն է», - ընդգծեց նա:

ՀՀՀ-ն պետական հեռուստաընկերություն է: Բացի Հայաստանից այն հեռարձակվում է նաև ԱՊՀ-ի, Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի, ԱՄՆ-ի և Կանադայի, Հյուսիսային Աֆրիկայի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի և Ավստրալիայի տարածքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։