484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան իրեն այնպիսի ճոխություն չի կարող թույլ տալ, ինչպիսին Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խզումն է. թուրքագետ
19:09
22 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անկարան Փարիզի հետ տնտեսական հարաբերությունների խզմանն ուղղված քայլեր չի ձեռնարկի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը:

Օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել Թուրքիայի կողմից դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցների, թեև օրենքի նախաձեռնողները պնդում են թե, այն ուղղված չէ որևէ մեկի դեմ:

«Քանի որ երկու երկրների միջև բավականին սերտ տնտեսական հարաբերություններ են, Թուրքիան իրեն այնպիսի ճոխություն չի կարող թույլ տալ, ինչպիսին Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խզումն ու Renault-ի և Peugeot-ի նման խոշոր ներկայացուցչությունների փակումն է», - նշեց Շաքարյանը:

Ինչպես հաղորդում են Թուրքիայի լրատվական հեռուստաալիքները, Թուրքիան խորհրդատվությունների նպատակով հետ է կանչում Ֆրանսիայում գտնվող իր դեսպանին՝ ի պատասխան հինգշաբթի Ֆրանսիայի Ազգայի ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտման համար պատժի կիրառման մասին օրենքին:

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Հաբեր-Թյուրք հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է, որ ուրբաթ վերադառնում է հայրենիք:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու հետ մեկտեղ Թուրքիան անորոշ ժամանակով կսառեցնի շփումները Ֆրանսիայի հետ քաղաքական մակարդակի վրա և պատժամիջոցներ կկիրառի ֆրանսիական ընկերությունների նկատմամբ:

Պատժամիջոցներ կիրառելու դեպքում Ֆրանսիան կարող է լուրջ վնասներ կրել թուրքական շուկայում և զրկվել նախագծերից, որոնք գնահատվում են 40-50 մլրդ դոլար:

Հայ թուրքագետն ավելացրեց, որ 2001 թ.-ին (երբ Ֆրանսիան պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը) Թուրքիան նույնպես մեծ աղմուկով հետ կանչեց իր դեսպանին Փարիզից, սակայն որոշ ժամանակ անց վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները:

Նրա խոսքերով՝ դեսպանին հետ կանչելը սպասված քայլ էր, քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն այդ մասին արդեն հայտարարել էր: «Կարծում եմ՝ եթե ոչ այս, ապա հաջորդ տարի երկու երկրների հարաբերություններն անպայման կկարգավորվեն», - ընդգծեց Շաքարյանը:

Ֆրանսիացի խորհրդարանականների կողմից ընդունված օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:

Անկարայում ավանդաբար չափազանց ցավագին են վերաբերվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին, որի փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից:

Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ զգուշացնում էին Ֆրանսիային, որ օրինագծի ընդունման դեպքում պատասխան միջոցներ կկիրառեն:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: