484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նոր ֆիլմեր և սերիալներ կնկարահանի 2012 թվականին
16:47
22 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը (ՀՀՀ) 2012 թվականին հանդիսատեսի դատին կհանձնի մի քանի նոր գեղարվեստական ֆիլմեր և սերիալներ, հայտարարեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՀԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանը:

«ՀՀՀ-ն մի շարք անակնկալներ է պատրաստել հաջորդ տարում: Նախևառաջ, դա վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին: Այդ տարի մենք մի փոքր հետ ենք մնացել այդ առումով, բայց կփորձենք հաջորդ տարի լրացնել այդ բացը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հարությունյանը:

Ըստ նրա, մասնավորապես, ծրագրվում են հայկական բանակի մասին պատմող ֆիլմի նկարահանումներ, նկարահանվել են հայ դասականների ստեղծագործությունների կինոտարբերակները:

Դեռ այս տարվա համար ծրագրված հայ ժամանակակից գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի մասին պատմող «Աբովյան» նախագծի վերաբերյալ ՀՀՀԽ նախագահը նշեց, որ նախատեսվում է նկարահանել կամ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, կամ հինգ-10 սերիաներից բաղկացած մինի սերիալ:

Ըստ նրա, նախագծի իրագործման ձգձգման հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ ավելի վաղ մշակած սցենարները հավանության չեն արժանացել ՀՀՀԽ-ի կողմից, սակայն վերջերս արդեն ընտրվել է վերջնական տարբերակ, որի աշխատանքը կավարտվի 2-3 ամսից:

Հարությունյանն ավելացրեց, որ սերիալների մասով նույնպես զգալի փոփոխություններ են սպասվում, մասնավորապես, 2012 թվականի հունվարի 6-ին ավարտվում է «Աննա-2» սերիալը, որի փոխարեն ՀՀՀ-ի հեռուստադիտողները կտեսնեն նորը՝ «Գեներալի դուստրը» անվանումով: Նոր սերիալի սյուժեն ընդգրկում է ղարաբաղյան հակամարտությունից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: