481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն հունվարի 1-ից դադարեցնում է Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական կառավարումը. նախարար
16:20
22 Դեկտեմբերի 2011
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ռուսական պետական էներգահոլդինգը 2012 թ.-ի հունվարի 1-ից դադարեցնում է Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը, հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ռուսական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը որոշել է ժամկետից շուտ դադարեցնել Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական կառավարման մասին պայմանագրի գործողությունը, քանի որ դժգոհ էր կառավարման պայմաններից, ինչպես նաև այն պատճառով, որ ատոմային էներգետիկան հոլդինգի համար «ոչ պրոֆիլային գործունեություն է՝ կտրուկ ավելացած ռիսկերով»:

«Մենք այս ամենում որևէ խնդիր չենք տեսնում և չենք մտածում կառավարման նոր մեխանիզմների մշակման մասին», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մովսիսյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Նախարարը պարզաբանեց, որ ֆինանսական հոսքերի կառավարումը փոխանցվել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ին 2003 թ.-ին, երբ Հայկական ԱԷԿ-ը 40-50 մլն դոլարի բավականին լուրջ պարտքեր ուներ միջուկային վառելիք մատակարարող ռուսական կորպորացիային (ՏՎԷԼ):

Նրա խոսքերով՝ այն ժամանակ որպես երաշխիք մշակվեց սխեմա, ըստ որի՝ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին փոխանցվեց հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը, «որպեսզի ռուսական մատակարարողները համոզված լինեն, որ նրանք կստանան իրենց գումարը»:

Նախարարը պարզաբանեց, որ այսօր նման խնդիր պարզապես չկա, քանի որ արդեն երրորդ տարին է՝ բոլոր վճարներն իրականացվում են ավտոմատ ռեժիմով, որևէ արտադրանք ապառիկով ատոմակայան չի մատակարարվում, և իշխանությունները չունեն ֆինանսական հոսքերի կառավարման ժամկետի երկարացման խնդիր:

«Այս ամենի պատճառով «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, որն այլևս որևէ բան չուներ անելու այս համագործակցության շրջանակներում, հրաժարվեց կառավարողի իր դերից», - ասաց Մովսիսյանը:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։ Գործող երկրորդ բլոկը միջինն արտադրում է  Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: