478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան թատրոնները պատանի հանդիսատեսի համար բացում են ամանորյա սեզոնը
19:50
20 Դեկտեմբերի 2011

Պատանի հանդիսատեսի համար նախատեսված ամանորյա «հանդեսները» և ներկայացումներն են մեկնարկում  Երևանի տարբեր թատրոններում:

Ըստ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի՝ դեկտեմբերի 20-ից մինչև 2012թ.-ի հունվարի 15-ը թատրոնը սկսում է «Այս տարվա հեքիաթը կամ Բարի վիշապ» ամանորյա ներկայացման ցուցադրումը:

Ներկայացումը բաղկացած կլինի երկու մասից, և ավանդական Ձմեռ պապիկից և Ձյունանուշիկից  բացի, երեխաները կծանոթանան նոր հերոսների, անցնող և գալիք 2012թ.-ի խորհրդանիշների՝ նապաստակի և վիշապի հետ:

Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանն իր հերթին պատմեց, որ թատրոնն իր պատանի հանդիսատեսի համար պատրաստել է «Մեղրաբլիթ» հեքիաթը, որը երեխաները կարող են դիտել 2011թ.-ի դեկտեմբերի 25-29-ը և 2012թ.-ի հունվարի 3-8-ը:

Պատանի հանդիսատեսի համար հաճելի անակնկալ է պատրաստել նաև Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը դեկտեմբերի 25-21-ը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կներկայացնի  «Շչելկունչիկ» բալետի եզակի մեկնաբանությունը:

Երաժշտական կատարումը կուղեկցվի Էռնստ Հոֆմանի «Շչելկունչիկը և Մկների թագավորը» հեքիաթի ընթերցմամբ՝ Աննա Միքայելյանի կատարմամբ: Միաժամանակ հատուկ էկրանի վրա հանդիսատեսը կարող է տեսնել նկարիչ և ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի կողմից ստեղծված հեքիաթի գրաֆիկական պատկերումը:

Նախատոնական համերգին նաև կմասնակցի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սարինե Ավթանդիլյանի ղեկավարությամբ «Սպեղանի» մանկական երգչախումբը: Դրանով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի ամանորյա անակնկալները չեն ավարտվում՝ 2011թ.-ի դեկտեմբերի 26-28-ը և 2012թ.-ի հունվարի 4-ին պատանի հանդիսատեսին իրենց «Կախարդական սրվակներ» ներկայացմամբ կզվարճացնեն Աշոտ Ղազարյանի հումորի և ծիծաղի ստուդիայի սաները:

Ներկայացման ժամանակ երեխաները կարող են տեսնել այնպիսի սիրված հեքիաթային հերոսների, ինչպիսիք են՝ Բուրատինոն, Չիպոլինոն, Չեբուրաշկան, Թզուկը, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:

Պատանի հանդիսատեսի համար նախատեսված ամանորյա ներկայացումները նաև կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Սանկտ Պետերբուրգի մանկական սառցե թատրոնի մասնակցությամբ, որը հունվարի 3-13-ը  կներկայացնի «Սառցե թագուհին» հեքիաթ բալետը, ինչպես նաև հունվարի 6-ին, 7-ին և 13-ին «Սառցե մանրապատկերներ» տոնական համերգը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: