480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան հանդիսատեսը 2012թ.-ին կդիտի «Բոհեմ» օպերան, «Շչելկունչիկ» և «Ժիզել» բալետները
19:46
20 Դեկտեմբերի 2011

Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2012թ.-ին նախատեսում է իրականացնել Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ», Ադոլֆ Ադանի «Ժիզել» բալետները և Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերան, երեքշաբթի լրագրողներին հայտնեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

«Վստահ եմ, որ «Շչելկունչիկը» կհավաքի հանդիսատեսի լիքը դահլիճ և իսկական նվեր կդառնա երեխաների համար»,- ասաց նա: Ըստ նրա՝ «Բոհեմի» բեմադրության համար Օպերային թատրոնը մտադիր է օգտվել Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությունից՝ Իտալիայից հրավիրելով բեմադրիչի:

Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ «Ժիզել» բալետի դեկորացիաները և զգեստները ստեղծվել են 30 տարի առաջ, այժմ գտնվում են ցավալի վիճակում և վերականգնման կարիք ունեն:

Թատրոնի տնօրենը նշեց, որ վերը նշված ներկայացումների բեմադրությունն իրականացվելու է պետբյուջեի միջոցով, սակայն դժվարացել է նշել անհրաժեշտ գումարի չափը:

Նշելով անցնող տարվա ընթացքում թատրոնի ձեռքբերումները՝ Հովհաննիսյանը հատուկ ընդգծել է Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» և «Շոպենիանա» բալետների բեմադրությունները, որոնք մեծ հաջողություն են վայելել հանդիսատեսի մոտ:

Նա ավելացրեց, որ Օպերային թատրոնը 2011թ.-ը կավարտի Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրությանբ և բարեգործական բալետային գալա համերգով, որի հասույթն ամբողջովին կուղղվի թատրոնի համար փողային գործիքների ձեռքբերմանը:

Ըստ նրա՝ նոր գործիքներ ձեռք բերելու համար շուրջ 180 մլն դրամ (ավելի քան 470 հազար դոլար) է պահանջվում, սակայն այսօրվա դրությամբ հաջողվել է միայն գործիքների մի մասը ձեռք բերել:

Այդ կապակցությամբ Հովհաննիսյանն ավելացրեց, որ թատրոնի առանցքային խնդիրներից մեկը մշտական հովանավորի բացակայությունն է:

«Մինչ օրս այդ ողջ տարիների ընթացքում մենք փորձել ենք ինքներս և պետության աջակցությամբ պայքարել խնդիրների դեմ: Մի քանի առանձին նախագծեր են եղել, որոնք իրականացնելու համար հովանավորներ են գտնվել, սակայն մենք դեռ գլոբալ խնդիրները լուծելու համար մեկենասներ չենք գտել»,- ասաց նա:

Միաժամանակ նա ընդգծեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում օպերային թատրոնին:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: