484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը Հայաստանի ամենախարիզմատիկ քաղաքական գործիչներն են. սոցհարցում
19:07
20 Դեկտեմբերի 2011

Նոյեմբեր ամսին անցկացված սոցիալական հարցման համաձայն՝ հայկական պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արթուր Բաղդասարյանը երկրի առավել խարիզմատիկ առաջնորդներն են համարվում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոնի համակարգող Օլյա Պողոսովան:

People Metr ընկերության պատվերով Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոնը Հայաստանում 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հասարակական կարծիքի հարցումների շարք է անցկացնում: Հետազոտությունները հետևողական բնույթ են կրելու, հերթական հարցումները նախատեսված են անցկացնել հունվարին, մարտին և ապրիլին, իսկ ընտրությունների ավարտից հետո exit-poll կանցկացվի:

Ըստ Պողոսովայի՝ պատասխանողների 22,5 տոկոսը Սարգսյանին ամենախարիզմատիկ քաղաքական գործիչն են համարում, 19,5 տոկոսը՝ Տեր-Պետրոսյանին, իսկ 16 տոկոսը՝ Արթուր Բաղդասարյանին: Չորրոդ և հինգերորդ տողերը զբաղեցնում են «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը (13%) և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը (12%):

 «Առավել հայտնի քաղաքական գործիչների թվում 618 պատասխանողներ նշել են Սերժ Սարգսյանին, 607-ը՝ Արթուր Բաղդասարյանին, իսկ 586-ը՝ Ռոբերտ Քոչարյանին (ՀՀ երկրորդ նախագահ)»,- ասաց Պողոսովան:

Ըստ նրա՝ հարցվողների 28 տոկոսն առավել գրավիչ քաղաքական գործիչ է համարում Արթուր Բաղդասարյանին, 23 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին, իսկ 17,5 տոկոսը՝ Վահան Հովհաննիսյանին (ՀՅԴ ղեկավար):

Ինչպես նշեց Պողոսովան, այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանն իրենց ձայնը կտային հարցման մասնակիցները, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին ընթացիկ շաբաթ, 24 տոկոսը նշել են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, 21,5 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 17 տոկոսը՝ «Օրինաց Երկիր» կուսակցությանը, 13,5 տոկոսը՝ ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսին, 9,5 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 6,5 տոկոսը՝ «Ժառանգություն» կուսակցությանը:

Կենտրոնի համակարգողը տեղեկացրեց նաև, որ հարցաթերթիկում ընդգրկված է եղել նաև բաց հարց, թե ո՞վ է պատասխանողների պատկերացմամբ հայ հերոսը:

Ըստ Պողոսովայի՝ պատասխանողների 22 տոկոսն այդպիսին է համարում պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին (ով զոհվել է 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ):

Հարցվողները հայ հերոս են համարում նաև XX դարի  պետական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին (20%), լեգենդար զորավար Անդրանիկ Օզանյանին (18%), Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանին (15%), ՎիվաՍել-ՄՏՍ բջջային ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին (11,5%), ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին (9,5%), առաջին հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանին (2%), V դարի մեծ զորավար Վարդան Մամիկոնյանին (1%), ինչպես նաև «Հայ Ազգային շարժման» կառավարման նախագահ Արամ Մանուկյանին (0,5%) և ՀՀ ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Սիրադեղյանին (0,5%):

Նոյեմբերյան հարցումն անցկացվել է Երևանի բոլոր վարչական շրջանների բնակիչների շրջանում՝ պատահական ընտրության մեթոդով: Դրան մասնակցել է 630 պատասխանող, որոնցից ոչ ոք որէ քաղաքական կուսակցության անդամ չի հանդիսանում:

Հարցման մասնակիցների 54 տոկոսը կանայք են, իսկ 46 տոկոսը՝ տղամարդիկ: Պատասխանողների ընդհանուր թվից 24 տոկոսը մշտական աշխատանք չունեն կամ ձեռներեցությամբ են զբաղված, 11 տոկոսը՝ պետական և քաղաքացիական ծառայողներ են: Բարձագույն կրթություն ունեն հարցվողների 64 տոկոսը, միջնակարգ կրթություն՝ 25 տոկոսը, միջին մասնագիտական՝ 11 տոկոսը:

Սոցիալական հարցման հաջորդ փուլերում նաև կներկայացվեն տարբեր փորձագետների մեկնաբանություններն ու գնահատականները: Հետազոտությունների արդյունքները փուլ առ փուլ կներկայացվեն հասարակությանը, ինչպես նաև քաղաքական կուսակցություններին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: