478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի համար անցնող տարին ժողովրդավարության զարգացման տարի էր. ՀՀԿ
15:01
19 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անցնող 2011 թվականը կարելի է ժողովրդավարության զարգացման և ամրապնդման տարի համարել, երկուշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանի անկախության 20-րդ տարին տարբերվում էր մյուսներից նրանով, որ այն քաղաքական դաշտում հանդուրժողականության, քաղաքակիրթ պայքարի և ըմբռնման տարի էր: Ժողովրդավարության զարգացման տեսակետից մենք որոշակի հաջողությունների հասանք, և այդ մասին ասել են ոչ միայն մեր եվրոպացի գործընկերները, այլև արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները», - ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ երկու հիմնական գործոնների շնորհիվ հաջողվեց հասնել որոշակի ժողովրդավարական զարգացման:

«Հիմնականում նախագահի կողմից հանդուրժող վերաբերմունքի, ինչպես նաև ընդդիմության ավելի կոռեկտ վարքագծի շնորհիվ՝ մենք դարձանք ոչ թե քաղաքական վիրավորանքների, այլ կոռեկտ մրցակցության ականատեսները, ինչը ժողովրդավարության չափորոշիչներից մեկն է», - նշեց նա:

Փոխխոսնակի խոսքերով՝ քաղաքական կամքի շնորհիվ՝ բոլոր քաղաքական ուժերի, խորհրդարանի և արտախորհրդարանական ընդդիմության գործընկերների հետ երկխոսության միջոցով հնարավոր դարձավ քննարկել տարաբնույթ հարցեր:

Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև անցկացվել են մի քանի փուլերից բաղկացած բանակցություններ՝ գոյություն ունեցող իրավիճակը քննարկելու և վիճահարույց խնդիրները լուծելու նպատակով, սակայն դրանք դադարեցվեցին ՀԱԿ-ի նախաձեռնությամբ: Ընդդիմությունը հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը բանակցություններում «ՀԱԿ-ի երաշխավորմամբ կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու մասին նախնական պայմանավորվածությունները խախտելու պատճառով, որ ձերբակալվել էր օգոստոսի 9-ին ոստիկանության հետ տեղի ունեցած բախման հետևանքով»: Կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ որևէ խոստում չեն տվել և մտադիր չեն միջամտել իրավական հարցերին մեջ:

«Ցավոք, մի շարք պատճառներով այդ երկխոսությունը դադարեցվեց ընդդիմության կողմից: Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ ընտրությունների տարում (2012 թ.-ին) ևս չի լինի ոչ կոռեկտ և ոչ քաղաքակիրթ մրցակցություն, չնայած բնական է, որ չեն կարող չլինել բազմակարծության, դեմագոգիայի դրսևորումներ, անպատասխանատու հայտարարություններ, ինչն անխուսափելի է անգամ ամենազարգացած ժողովրդավարական երկրների համար», - ավելացրեց նա:

Երկրում ժողովրդավարության զարգացման վրա ազդեցություն ունեցած ոչ պակաս կարևոր գործոն են, ըստ Շարմազանովի, մի շարք օրենսդրական փոփոխությունները, առաջին հերթին՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: