478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Երիտասարդ հայուհիները ծխելն ավելի մեծ չարիք են համարում, քան առանց ամուսնու երեխա ունենալը. հարցում
14:55
19 Դեկտեմբերի 2011

Երիտասարդ հայուհիներն ավելի մեծ չարիք են համարում ծխելը, քան երեխա ունենալն առանց ամուսնու, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ ներկայացնելով նախարարության կողմից անցկացված հարցում-ուսումնասիրության արդյունքները:

Հարցումն անցկացվել է UNDP-ի հետ համատեղ՝ «Երիտասարդության մասին ազգային զեկույցի» պատրաստմանն ուղղված աշխատանքների շրջանակներում, որի հիմքի վրա ՀՀ կառավարությունը պետք է մշակի երիտասարդական քաղաքականության 2012-2017 թթ. ռազմավարությունը: Հարցումը կատարվել է վերջին 3-4 ամսվա ընթացքում Երևանի, հայկական գյուղերի և մյուս քաղաքների 18-30 տարեկան 1,2 հազար երիտասարդների շրջանում:

Այսպես, հարցման արդյունքների համաձայն, պատասխանելով այն հարցին, թե ինչն է անթույլատրելի կնոջ համար, հարցվածների 19,8 տոկոսը պատասխանել է «ծխելը», 19,5 տոկոսը՝ արտամուսնական կապը, 17,2 տոկոսը՝ առանց ամուսնու երեխա ունենալը: Նրանք նաև անընդունելի են համարում երիտասարդ չամուսնացած հայուհու համար ծնողներից առանձին ապրելն ու ալկոհոլի օգտագործումը:

«Մեր հարցումը ցույց է տալիս, որ հայ հասարակությունն այլևս այնքան էլ պահպանողական չէ, ինչին մենք սովոր ենք»,- ասաց Քարամյանը:

«Ամենազարմանալին այն է, որ երբ հարցման մասնակիցներին տրվեց այն հարցը, թե ինչու նրանք ընտանիք չեն կազմել, ապա տարածված պատասխանների շարքում սոցիալական գործոնը որպես պատճառ գտնվում էր միայն չորրորդ հորիզոնականում»,- ասաց փոխնախարարը, հավելելով, որ առաջին երեք տեղերում էին հետևյալ պատճառները՝ երիտասարդ լինելը, բուհում սովորելը և ազատ ապրելու ցանկությունը:

Քարամյանի կարծիքով, հարցման արդյունքում աչքի ընկած ևս մեկ հետաքրքիր փաստն այն է, որ հարցվածների՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ու աղջիկների մեծ մասը կարծում են, որ կինն ամուսնությունից հետո պետք է աշխատի, այլ ոչ թե նստի տանը:

Քարամյանը նշեց, որ ուսումնասիրությունը դեռևս ամբողջովին չի ավարտվել: «Հուսով եմ, որ մինչև 2012 թ.-ի փետրվարի վերջ մենք արդեն կավարտենք մեր զեկույցն ու կհրատարակենք այն առանձին գրքի տեսքով», - ասաց նա:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հանրապետությունում այսօր բնակվում է 18-30 տարեկան շուրջ 720 հազար մարդ:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։