+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի համար քաղաքական տարին լի էր իրադարձություններով. փորձագետ
14:46
19 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այս տարին Հայաստանի համար նշանավորվեց բավականին ակտիվ ներքաղաքական իրադարձություններով, երկուշաբթի հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այս տարի առանձնահատուկ ակտիվություն կարելի էր նկատել ընդդիմադիր ՀԱԿ-ի և իշխանական կոալիցիայի փոխհարաբերություններում», - ասաց Իսկանդարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Նրա խոսքերով՝ այս երկու ուժերի միջև փոխգործակցությունը տեղի էր ունենում՝ ընտրությունների նախաշեմին քաղաքական խաղի նոր կանոններ մշակելու նպատակով:

«Վաղ է խոսել իշխանությունների և ընդդիմության փոխգործակցության արդյունքների մասին, քանի որ այս գործընթացը դեռ չի ավարտվել, և միայն խորհրդարանական ընտրություններից հետո կարելի կլինի ամփոփել արդյունքները, սակայն այս պահին այդ բանակցությունների շնորհիվ երկրում չկան քաղբանտարկյալներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը նստում են բանակցային մեկ սեղանի շուրջ», - նշեց Իսկանդարյանը:

Փորձագետը նաև նշեց, որ իշխանական կառույցի ներսում լուրջ տեղաշարժեր և կադրային տեղափոխություններ են տեղի ունենում:

Հայաստանում վերջին ամիսների ընթացքում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Հոկտեմբերի 28-ին հրաժարական ներկայացրեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նոյեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նրա փոխարեն նշանակելով պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարական ներկայացրեց, նրան փոխարինեց Սամվել Նիկոյանը: Աբրահամյանը մտադիր է գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Ավելի վաղ հրաժարական էր տվել նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, ով մտադիր է օգնել Աբրահամյանին ընտրություններին նախապատրաստվելու գործում:

«Տարեսկզբից մենք երկրի իշխանական կառույցում վերնախավի փոփոխության գործընթաց ենք նկատում, որի նպատակն է հանրապետությունում քաղաքական և կադրային որոշումներ ընդունելուց օլիգարխներին հեռու պահելը», - նշեց քաղաքագետը:                                                                                                                                                                                                                                                                                         

Իսկանդարյանի կարծիքով՝ կադրային տեղափոխություններն ամբողջովին սպասելի նախընտրական գործընթաց է: «Այս տարի մենք դարձանք այն բանի ականատեսը, որ և իշխանական կառույցի, և ընդդիմության ներսում կան տարաձայնություններ, և համոզվեցինք, որ այդ երկու կառույցները մոնոլիտ չեն», - ասաց նա:

Փորձագետի կանխատեսումների համաձայն՝ իշխանության և ընդդիմության հարաբերությունների ակտիվացման արդյունքում կարելի է ակնկալել, որ ՀԱԿ-ը «կհայտնվի խորհրդարանում և կհամաձայնի այնտեղ աշխատել»: Նա կարծում է, որ խորհրդարանում անպայման ներկա կլինի չորս կուսակցություն՝ ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը:

«Ես ենթադրում եմ, որ «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցեն մեկ ցուցակով, իսկ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում այդ ուժերի միջև, իրական մրցակցության դրսևորում է, սակայն կոալիցիայի ներսում», - ասել է Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ քիչ հավանական է, որ «Բարգավաճ Հայաստանը» դուրս կգա կոալիցիայից, և կուսակցության հիմնական նպատակը կոալիցիայի ներսում դիրքերի ուժեղացումն է:

«Ես չեմ բացառում, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ երկրում բողոքի ակցիաներ կկազմակերպվեն, քանի որ Հայաստանում դա արդեն քաղաքականության վրա ազդելու ավանդական մեթոդ է դարձել», - նշեց փորձագետը:

Հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012 թ.-ի մայիսին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013 թ.-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: