485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդների գրեթե կեսը գործազուրկ է. փոխնախարար
14:24
19 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Հայաստանի երիտասարդների գրեթե կեսը գործազուրկ է, լրագրողներին հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ ներկայացնելով նախարարության կողմից անցկացված հետազոտություն-հարցման արդյունքները:

Հարցումն անցկացվել է UNDP-ի հետ համատեղ՝ «Երիտասարդության մասին ազգային զեկույցի» պատրաստմանն ուղղված աշխատանքների շրջանակներում, որի հիմքի վրա ՀՀ կառավարությունը պետք է մշակի երիտասարդական քաղաքականության 2012-2017 թթ. ռազմավարությունը: Հարցումը կատարվել է վերջին 3-4 ամսվա ընթացքում Երևանի, հայկական գյուղերի և մյուս քաղաքների 18-30 տարեկան 1,2 հազար երիտասարդների շրջանում:

Այսպես, հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 48,7 տոկոսը գործազուրկ է, իսկ 32,6 տոկոսը ընդհանրապես չի դրսևորում որևէ տնտեսական ակտիվություն: Կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 49,3 տոկոս:

Հարցվածների 83,6 տոկոսի համար իրենց բավարարող ամսական աշխատավարձը միջինը կազմում է 200 հազար դրամ (շուրջ 523 դոլար), և միայն երիտասարդների 16,4 տոկոսն է պատասխանել, որ իրենց 200 հազար դրամից ավել աշխատավարձ է հարկավոր:

Երևանի հարցվածները կարծում են, որ չորս հոգուց (2 չափահաս, 2 անչափահաս) բաղկացած ընտանիքի լավ կենսամակարդակի ապահովման համար հարկավոր է ամսվա ընթացքում ստանալ 515 հազար դրամի եկամուտ (շուրջ 1347 դոլար), իսկ որպեսզի ընտանիքն աղքատ չհամարվի, նրան ամսեկան պահանջվում է 350 հազար դրամ (շուրջ 915 դոլար):

Գյուղի երիտասարդությունը կարծում է, որը ընտանիքի լավ կենսամակարդակի ապահովման համար ամսական հարկավոր է 191 հազար դրամ (շուրջ 499 դոլար), իսկ որպեսզի ընտանիքն աղքատ չհամարվի, հարկավոր է 123 հազար դրամ (շուրջ 321 դոլար): Հայաստանի մյուս քաղաքներում կարծում են, որ ընտանիքի լավ կենսամակարդակի ապահովման համար ամսական հարկավոր է 371 հազար դրամ (շուրջ 829 դոլար), իսկ որպեսզի ընտանիքն աղքատ չհամարվի, հարկավոր է  221 հազար դրամ (շուրջ 578 դոլար):

«Միաժամանակ 18-19 տարեկան երիտասարդների մեծամասնությունը (68,4 տոկոս) ավելի շատ նախընտրում է ունենալ սեփական բիզնես, քան բարձր վարձատրվող աշխատանք, իսկ հարցված կանանց շրջանում շատ են կանայք, ովքեր ընդհանրապես չեն ցանկանում աշխատել», - ավելացրեց Քարամյանը:

Հարցման արդյունքները պարզեցին, որ հարցվածների 38,1 տոկոսը դժգոհ է բուհական կրթությունից, իսկ 64,4 տոկոսը ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ արտերկրում:

Քարամյանը նշեց, որ ուսումնասիրությունը դեռևս ամբողջովին չի ավարտվել: «Հուսով եմ, որ մինչև 2012 թ.-ի փետրվարի վերջ մենք արդեն կավարտենք մեր զեկույցն ու կհրատարակենք այն առանձին գրքի տեսքով», - ասաց նա:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հանրապետությունում այսօր բնակվում է 18-30 տարեկան շուրջ 720 հազար մարդ: 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում գործազրկության միջին մակարդակը 2011 թ.-ի հոկտեմբերին կազմել է 6 տոկոս՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0,9 տոկոսային կետով: ՀՀ զբաղվածության պետական ծառայությունում գրանցված է աշխատանք փնտրող 83,9 հազար մարդ: Միաժամանակ գործազուրկի կարգավիճակ է ստացել 70,5 հազար մարդ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գնահատման համաձայն՝ տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր թիվը 2011 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 1213,1 մարդ, որից 1140,5 հազարը աշխատանք ունի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։