482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Դեկտեմբերի 19-ին հայ աստղագետը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վկայական կստանա՝ բյուրականյան սպեկտրային շրջահայության համար
17:59
16 Դեկտեմբերի 2011

Բյուրականյան սպեկտրային շրջահայության հեղինակ, աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանը դեկտեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի վկայական կստանա, հաղորդում է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի մամուլի ծառայությունը:

Պարգևատրումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում:

Բյուրականյան սպեկտրային շրջահայությունը խոշոր աստղագիտական հետազոտություն է, որն ակտիվ գալակտիկաների որոնման ծրագիր է: Այն աշխարհի ամենանշանակալից սպեկտրային հետազոտությունն է:

Հետազոտության արդյունքում թվայնացվել և լուսանկարչական ժապավենների վրա են տպագրվել 20 մլն երկնային մարմինների սպեկտրային տվյալները:

Բյուրականյան սպեկտրային շրջահայությունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» (Memory of the World International Register) ծրագրի միջազգային ռեգիստրում:

Բացի այդ, նույն օրը տեղի կունենա Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) և Օքսֆորդի հայկական ընկերության սահմանած գիտական լրագրության 2011թ. մրցանակները, ինչպես նաև շնորհակալագրեր՝ առավել ակտիվ լրատվամիջոցներին:

Այնուհետև կհանձնվեն Բյուրականի աստղադիտարանի և ՀԱԸ համատեղ սահմանած լավագույն գիտական աշխատանքի համար տարեկան մրցանակը, ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան (Երվանդ Թերզյանի անվ.) մրցանակը և Գալիլեյան ուսուցիչների միջազգային ծրագրի հավաստագրերը:

Նույն օրը տեղի կունենա ՀԱԸ տարեկան համաժողովը, որի ընթացքում կլսվի ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայելյանի հաշվետվությունը ընկերության գործունեության վերաբերյալ, տեղի կունենան քննարկումներ:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։

Բյուրականում անցկացվող գիտական ուսումասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: