484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 40 հայ վետերաններ «Մոսկվայի համար ճակատամարտի 70 տարին» հուշամեդալ են ստացել
19:32
15 Դեկտեմբերի 2011

Հայրենական պատերազմի ավելի քան 40 հայ վետերաններ հինգշաբթի արժանացել են «Մոսկվայի համար ճակատամարտի 70 տարին» հուշամեդալին:

Վետերաններին մեդալը հանձնել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Ես ձեր միջոցով դիմում եմ իմ ծնողներին, ովքեր արդեն հեռացել են կյանքից, սակայն ովքեր ձեզ պես ակտիվ մասնակցել են ֆաշիզմի ջախջախմանը Հայրենական պատերազմի ժամանակ», - ասել է Կովալենկոն:

Նա հիշել է, որ լինելով պատանի՝ մեծ հերթ է կանգնել Կրեմլի պատի մոտ Անհայտ զինվորի հուշարձանի բացման արարողության ժամանակ, որպեսզի մեխակներ դնի հուշարձանին: «Նա (Անհայտ զինվորը) դուք բոլորդ եք, սակայն դուք կենդանի եք մնացել», - ասել է դեսպանը:

Նա հայ վետերաններին մաղթել է երկարակեցություն և առողջություն՝ ընդգծելով, որ Հայրենական պատերազմի միջով անցած ավագ սերունդն իր բոլոր շքանշաններն ու մրցանակները ստացել է սեփական արյան գնով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ Մոսկվայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը հատուկ տեղ է զբաղեցնում Երկրորդ համաշխարհայինի խոշորագույն իրադարձությունների շրջանում:

«Հայ ժողովուրդը հպարտալու բան ունի: Մոսկվայի համար մղվող ճակատամարտերին մասնակցել են հազարավոր հայ գեներալներ, զինվորներ և սպաներ, այդ թվում նաև գեներալներ Հովհաննես Բաղրամյանը (լինելով Խորհրդային Միության մարշալ) և Միքայել Բարսեղովը, գնդապետեր Սարգիս Մարտիրոսյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Նիկոլայ Ավանեսյանը, Իվան Վիկիլովն ու շատ ուրիշներ», - նշել է նա:

Օհանյանը հիշեցրել է, որ Մոսկվայի օդային պաշտպանությունը գլխավորել է գեներալ մայոր, այնուհետև Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Հանֆերյանց):

ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ Հայրենական պատերազմի հերոսները թաղեցին ԽՍՀՄ-ի դեմ կայծակնային պատերազմի հիտլերյան ծրագիրը և սկզբից դրեցին արմատական բեկմանը:

Հայ վետերաններին իր շնորհավորանքներ է ուղել նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։