480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական միջին վիճակագրական ընտանիքի համար Ամանորի սեղանը նվազագույնը $170 կարժենա
17:59
15 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական միջին եկամտի տեր  ընտանիքի համար Ամանորի սեղանը նվազագույնը $170 կամ 65 հազ. դրամ կարժենա:

Յուրաքանչյուր ընտանիքի համար Նոր Տարին բոլոր բարեկամներին և ընկերներին մեկ սեղանի շուրջ հավաքելու հնարավորություն է, սակայն, ինչպես մյուս բոլոր խնջույքները, Նոր Տարվա տոնի սկիզբը կապված է որոշակի ծախսերի հետ:

Հայկական միջին վիճակագրական ընտանիքի տոնական ծախսերը հաշվելը հեշտ գործ չէ, սակայն գոյություն ունեն որոշ ավանդական ճաշատեսակներ և խմիչքներ, որոնք առկա են բոլոր հայերի սեղանին՝ անկախ նրանց եկամտից և ապահովվածությունից:

Ինչպես ցույց են տվել հաշվարկները, ամենալուրջ ծախսերը կապված են մսով ճաշատեսակների հետ, մասնավորապես, խոզի ազդրի (5-6 կիլոգրամանոց ազդրն արժե 16 հազ. դրամ կամ 42 դոլար), որը ցանկացած հայկական ընտանիքի ամանորյա սեղանի անբաժան մասն է:

Որոշ ընտանիքներ, անշուշտ, նախընտրում են հնդկահավի մսին, որը միջինը՝ 5-6 կգ քաշի դեպքում, արժե 12 հազ. դրամ (31 դոլար):

Ավանդական տոլման ևս մոտ 6 հազ. (15,7 դոլար) կարժենա, մսով նրբաբլիթները՝ մոտ 5 հազ. դրամ (13 դոլար), իշխան ձկան կիլոգրամը՝ 2 հազ. դրամ (5,2 դոլար), իսկ պանրի և մսով խորտիկների համար կպահանջվի ևս 6 հազ. դրամ (15,7 դոլար):

Երկու ամենահայտնի աղցանները՝ «Մայրաքաղաքայինն» ու «Հավով աղցանը» կարժենան համապատասխանաբար 1,6 հազար և 3 հազար դրամ (4 և 7,8 դոլար):

Տոնական սեղանին կարևոր տեղ են զբաղեցնում նաև ալկոհոլային խմիչքները, և դրանց հետ կապված ծախսերը ևս փոքր չեն՝ շուրջ 8 հազար դրամ կամ 21 դոլար (օղի՝ 2 հազար դրամ, շամպայն՝ 1,5 հազար դրամ, գինի՝ 1,3 հազար դրամ, կոնյակ՝ 3 հազար դրամ):

Ոչ ալկոհոլային խմիչքները համեմատաբար էժան են, և բնական հյութի չորս տուփը կարժենա մոտավորապես 2 հազար դրամ (5 դոլար):

Քաղցրի սեղանի համար (միրգ, թխվածք, կոնֆետ, չիր և չարազ) կպահանջվի միջինը 15-17 հազար դրամ (39-44 դոլար):

Իհարկե, այս ցուցակը կարող էր ավելի հարուստ լինել, եթե ներկրողներն անհասկանալի կերպով չբարձրացնեին գներն ամանորյա տոներից առաջ, ինչի հետևանքով առաջին հերթին տուժում են անապահով ընտանիքները:

«Եվրոպական բոլոր երկրներում ընդունված է տոներից առաջ իջեցնել ապրանքների գները, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ձեռք բերել անհրաժեշտ բոլոր ապրանքները՝ չծախսելով հսկայական գումար, սակայն մեր երկրում հակառակ միտումն է նկատվում, և դրանից ամենաշատը տուժում է հասարակության անապահով շերտը», - կարծում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Լուսինե Յագուբյանը:

Փորձագետի կարծիքով՝ ամանորյա սեղանի համար 170 դոլարը բավականին համեստ գումար է, սակայն հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ցածր կենսամակարդակը՝ նույնիսկ այս գումարը բավականին մեծ է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի սեպտեմբերին երկրում միջին ամսական նոմինալ աշխատավարձը կազմել է 114 060 դրամ (300 դոլար), ինչը 0,4 տոկոսով ավել է օգոստոսի ցուցանիշից և 6,7 տոկոսով՝ 2010 թ.-ի սեպտեմբերի ցուցանիշից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։