478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԶՈՒ թիմը 2-րդ տեղն է զբաղեցրել ՌԴ ՊՆ Ձյուդոյի Գավաթի մրցաշարում
16:30
15 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԶՈՒ թիմը 2-րդ տեղն է զբաղեցրել Մոսկվայում անցկացված Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Ձյուդոյի Գավաթի մրցաշարում, հայտնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Մոսվկվայի ԲԿՄԱ ունիվերսալ մարզական համալիրում անցկացված մրցաշարին մասնակցել են մինչև 20 տարեկան ձյուդոիստներ Հայաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ուկիաինայից, Բելառուսից, Լատվիայից, Լեհաստանից և Թուրքիայից:

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում էր Զինված ուժերի թիմը: Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում էին Զինված ուժերի մարզական ակումբի, ՆԳՆ ներքին զորքերի, ԱԻՆ և Ռազմական ինստիտուտի թիմերը:

Մեր թիմը նախնական հանդիպումներում առաջինը 3-2 հաշվով հաղթել է ՌԴ արտակարգի իրավիճակների նախարարության թիմին, երկրորդ հանդիպումը 4-1 հաշվով հաղթել է Ուկրաինայի բանակի մարզական ակումբի, իսկ կիսաեզրափակիչում 4-1 հաշվով` Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի թիմերին:

Եզրափակիչում հայկական թիմը հանդիպել է ՌԴ բանակի մարզական ակումբի թիմին, սակայն համառ պայքարում մեր մարզիկները զիջել են 2-3 հաշվով և մրցաշարի արդյունքներով գրավել 2-րդ հորիզոնականը:

Մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը, Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Անիսիմովը և Ձյուդոյի եվրոպական միության ներկայացուցիչ Լասլո Տոտը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: