478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ծանրամարտի ֆեդերացիան սպասում է երկու հայ ծանրորդների դոփինգ-թեստերի վերջնական արդյունքներին
16:13
15 Դեկտեմբերի 2011

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռևս սպասում է հայ ծանրորդներ Գևորգ Պողոսյանի և Էլեն Գրիգորյանի դոփինգ-թեստերի վերջնական արդյունքներին, հինգշաբթի լրագրողներին ասաց ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

2011 թ.-ի ապրիլի 11-17-ը Կազանում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ Գևորգ Պողոսյանն ու Էլեն Գրիգորյանը համապատասխանաբար զբաղեցրեցին երրորդ և երկրորդ տեղը, սակայն նրանց մեղադրել էին դոփինգ օգտագործելու մեջ: Եթե թեստի արդյունքները դրական լինեն, ապա ծանրորդները կզրկվեն մեդալներից և կորակազարկվեն 4 տարով:

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բողոքարկել է այդ մեղադրանքները և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում, և Համաշխարհային հակադոփինգային գործակալությունում (WADA), սակայն պատասխան մինչև հիմա չկա: Մենք դեռևս չենք ստացել մեր ծանրորդների դոփինգ-թեստերի դրական արդյունքները: Նրանք դեռևս միայն կասկածվում են դոփինգ օգտագործելու մեջ», - հայտարարեց Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ WADA-ը պետք է արդյունքները ներկայացներ դեկտեմբերի 10-ին, սակայն մինչև հիմա դա չի արել:

«Մենք մի քանի օր առաջ զանգահարեցինք նրանց արդյունքների ուշացման կապակցությամբ, սակայն մեզ պատասխանեցին, որ չարժե անհանգստանալ, քանի որ հենց թեստի արդյունքները ստացվեն, դրանք կտեղադրվեն նրանց պաշտոնական կայքում», - ավելացրեց ֆեդերացիայի նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։