486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Դովլաթովի պատմվածքների մոտիվներով «Աբանամաթ» ներկայացման պրեմիերան կկայնա Երևանում
15:51
15 Դեկտեմբերի 2011

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնն ուրբաթ և շաբաթ օրերին առաջին անգամ հայ հանդիսատեսի դատին կհանձնի հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների մոտիվներով բեմադրված «Աբանամաթ» ներկայացումը, հայտարարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար և պիեսի բեմադրիչ ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Նրա խոսքով` «Աբանամաթն» ավելի շուտ երգուպարով գրական-դրամատիկական կոլաժ է, քան պիես:

«Ես այդ պիեսի բեմականացումը պատվիրել եմ իմ եղբորը՝ հարազատ մարդու, մարդու, ով աշխատել է ԱԳՆ-ում և ավարտել է ՄՀՄՊԻ-ն, բայց հարցը դա չէ: Բանն այն է, որ նա սիրահարված է Դովլաթովին... Դա Կոնստանտին Բալայանն է, ում հետ միասին մենք բեմականացումն արել ենք»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Գրիգորյանը:

«Շատ դժվար էր ամեն ինչ մեկտեղ հավաքել, պիես ստեղծել, որին հանդիսատեսը կհետևեր: Մենք վերցրեցինք «Երբ մենք ապրում էինք լեռներում» պատմվածքից Դովլաթովի պապի հետ կապված սյուժեն: Այստեղ է և «Զոնան», այստեղ է նաև նրա պետերբուրգյան ժամանակահատվածը, «Արգելոցը»... Եվ դրանք միավորելը շատ բարդ էր»,- ավելացրեց Գրիգորյանը:

Նա պատմեց, որ գոյություն ունեն Դովլաթովի առանձին ստեղծագործությունների մի քանի բեմականացումներ, օրինակ, «Նոր ամերիացին», «Զոնա», «Ունդերվուդի սոլոն», «Արգելոցը», սակայն նոր բեմականացման համահեղինակները փորձեցին հնարավորինս հետևել ականավոր գրողի կյանքին, ով, 1980 թվականին ԱՄՆ գաղթելով, այդպես էլ չգտավ հայրենի տունը:

Ինչ վերաբերում է «Աբանամաթ» պիեսի անվանման ընտրությանը, ռեժիսորը նշեց, որ կոլաժը ստացել է այդ անունը «Երբ մենք ապրում էինք լեռներում» պատմվածքի դրվագներից մեկի հիման վրա, որտեղ Դովլաթովի Ստեփան պապն այդպես էր հայհոյում իշխանություններին հայերեն լեզվով:

Ռեժիսորը նշեց, որ ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի գրեթե բոլոր դերասանները՝ մոտ 70 մարդ: Առևանգած պատանի հայուհու հետ կապված դրվագի համար Գրիգորյանը հրավիրել է իր դստերը, ով Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի ուսանողուհի է: 

Պիեսի բեմադրող ռեժիսոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի դափնեկիր Ստեփան Զոհրաբյանն իր հերթին հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, որ Ստանիսլավսկու թատրոնի բեմը «կդառնա Դովլաթովի մտքերի և հուշերի մարմնավորում»:

Ըստ նրա` բեմի գեղարվեստական ձևավորման մեջ են ընդգրկված նաև հայտնի գրողի ներաշխարհի գրական-բեմական մանրամասներ, ինչպես, օրինակ, դովլաթովյան գրքերի կազմերից պատրաստված աստիճաններ, նրա երևակայության մեջ հայտնվող մանրամասներ՝ Ազատության արձան, լեռներ:

«Աբանամաթ» ներկայացման մեբադրումը հնարավոր դարձավ Հայաստանի մշակույթի նախարարության և GeoProMining ընկերությունների միջազգային խմբի (GPM ձեռնարկությունները գտնվում են Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում) աջակցությամբ, «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական պատասխանատվության կորպորատիվ ծրագրի շրջանակներում, որն ուղղված է Հայաստանում ռուսաց լեզվի իմացության բարելավման օժանդակությանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: