484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ի երիտասարդ մասնագետներն ամենամսյա հավելավճարներ կստանան
14:58
14 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի հրամանով, 2012 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը հավելավճարներ են սահմանված 2010-2011 թթ. աշխատանքի ընդունված առաջատար երիտասարդ մասնագետների համար, հաղորդում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը:

«Երիտասարդ մասնագետների խրախուսման և կորպորատիվ վարքագծի ձևավորման նպատակով իրականացվող այս ծրագիրը շարունական բնույթ է կրելու», - նշվում է տեղեկատվության մեջ:

Նման հավելավճարների ծրագիրը ՀԿԵ ՓԲԸ Երիտասարդական   քաղաքականության բաղադրիչ մասն է: Սույն քաղաքականությունն ուղղված է Ընկերություն երիտասարդ մասնագետների ներգրավմանը, իրենց պրոֆեսիոնալ կայացմանն ու զարգացմանը, երիտասարդության կարիերային աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ 

Նշված հավելավճարներից բացի Երիտասարդ մասնագետի մասին կարգի համաձայն, աշխատանքի ընդունման պահին երիտասարդ մասնագետին տրվում է միանվագ նպաստ՝ մեկ ամսվա պաշտոնական դրույքի չափով:

Նման նյութական աջակցությունը կապահովի աշխատանքային շուկայում ՀԿԵ ՓԲԸ մրցունակությունը։ 

2011 թվականի սկզբից Ընկերությունում արդեն իրականացվում է «ՀԿԵ ՓԲԸ Երիտասարդությունը» նպատակային ծրագիրը, որը նախատեսված է 2011-2015 թվականների համար և սահմանում է Ընկերության երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները։  

Ծրագրի թիրախային խումբ է հանդիսանում ՀԿԵ 17-30 տարեկան աշխատակիցները, նախագծեր են նախատեսված նաև Ընկերության աշխատակիցների երեխաների և երկաթուղային տրանսպորտի մասնագիտական կրթական հաստատությունների սովորողների համար, ովքեր կազմում են ընկերության կադրային ռեզերվը:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: