478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-ԵՄ համագործակցության 2012-2013 թթ.-ի ծրագիրը կքննարկվի հունվարին
13:36
14 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-ԵՄ համագործակցության 2012-2013 թթ.-ի ծրագիրը, որը մշակվել է ԵՄ կոնստալտինգային խմբի հետ համատեղ և ներկայացվել է հայկական բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, կքննարկվի ՀՀ ԱԱԽ-ում հաջորդ տարվա հունվարին և կներկայացվի նախագահի հաստատմանը, ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Հայաստանում ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումների արագացման ռազմավարություն է մշակվել, որը կիրագործվի 2012-2013 թթ.-ի համագործակցության շրջանակներում», - ասել է նա չորեքշաբթի ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի ութերորդ նիստի ընթացքում:

Նշելով, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է՝ Բաղդասարյանն ասաց, որ վերջին եռամսյակում բավականին դրական զարգացումներ են տեղի ունեցել:

«2012 թվականը կարևոր նշանակություն կունենա Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության տեսակետից», - ավելացրեց նա:

Բաղդասարյանը կարևորեց նաև ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացումը և ընդգծեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության այն ակտիվ երկրներից մեկն է, որտեղ բարեփոխումներն իրականացվում են նշված ժամանակացույցին համապատասխան:

ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստի ընթացքում ներկայացվեց խորհրդի եռամսյակային զեկույցը, ինչպես նաև 2012 թ.-ի առաջին եռամսյակի համար նախատեսված աշխատանքների ծրագիրը:

ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան (Traian Hristea) իր հերթին նշեց, որ Հայաստանը ԵՄ-ի կարևորագույն հարևաններից մեկն է, և Հայաստան-ԵՄ հարաբերություններն ավելի սերտ են դարձել եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում, որն առաջին հերթին նպատակաուղղված է տարածաշրջանում անվտանգության ապահովմանը:

««Արևելյան գործընկերություն» ծրագիրն այն բանի ապացույցն է, որ ԵՄ-ն պատրաստ է զարգացնել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք ցանկանում են մոտ լինել ԵՄ-ին», - ասաց նա՝ հավելելով, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանի հետ հարաբերությունների խորացման համար:

Հրիսթեան նաև ընդգծեց, որ ԵՄ-ի հետ խորն ու համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կմեկնարկեն առաջիկայում, և համագործակցությունը կսկսվի «բոլոր անհրաժեշտ պայմանների կատարումից հետո»:

Նրա խոսքերով՝ Հայաստանի հետ համագործակցության առաջընթացը կշարունակվի, մասնավորապես՝ պետական կառույցների հնարավորությունների ամրապնդման ծրագրի շրջանակներում:

Հրիսթեան նաև նշեց, որ հարաբերությունների զարգացման շրջանակներում կկիրառվեն ֆինանսական աջակցության ավելացման, ավելի խորը քաղաքական համագործակցության, տնտեսական ինտեգրման խորացման սկզբունքներն այն բոլոր գործընկեր-երկրների հետ, որտեղ սկսվել է բարեփոխումների խորացման իրագործման գործընթացը:

Եվրամիության՝ 11 հոգուց բաղկացած խորհրդատվական խումբն աշխատում է Հայաստանում 2009 թվականի ապրիլի 1-ից և խորհրդատվություն է տրամադրում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման և ժողովրդավարական ու տնտեսական կառույցների հզորացման ուղղությամբ։ Հայաստանն առաջին երկիրն է, որն օգտվում է տեխնիկական աջակցության նպատակով կիրառվող այս ինովացիոն մոտեցումներից։

ԵՄ խորհրդատվական խումբը համագործակցում է Հայաստանի կառույցների հետ հետևյալ ուղղություններով՝ հակակոռուպցիոն ռազմավարություն, բարեփոխումներ հասարակական կառավարման, մարդու իրավունքների ոլորտում, դիվանագիտական ակադեմիայի ստեղծում, քաղաքական երկխոսություն և աջակցություն Ազգային Ժողովին, ԵՄ-ի հետ «Ազատ առևտրի համաձայնագրի» ստորագրման նախապատրաստում, պետպարտքի կառավարում, աջակցություն բազմառանցքային  կենսաթոշակային համակարգի մշակմանը, պետեկամուտների քաղաքականության արդյունավետության բարձրացում, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում, ինչպես նաև իրավական համակարգի բարեփոխումներ, այդ թվում՝ Ոստիկանությունում, դատախազությունում և իրավաբանական համակարգում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: