484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ամենաանփույթ ինտերնետ օգտատերեր ունեցող երկրների առաջատարների եռյակում է
18:49
13 Դեկտեմբերի 2011

Հայաստանը հայտնվել է «Կասպերկսու Լաբորատորիայի» կողմից կազմած երկրների վարկանիշի երրորդ հորիզոնականում, որոնց ինտերնետ օգտատերերն ամենից հաճախ են 2011 թվականին հայտնվել վնասակար ծրագրային ապահովում պարունակող կայքերում, հաղորդում է telecom.arka.am կայքը:

Ինչպես հայտնում է «Արգումենտի ի ֆակտի» թերթը, ամփոփիչ մամուլի ասուլիսում լաբորատորիայի փորձագետները փաստել են, որ «ամենահիմար» օգտատերեր ունեցող երկրների վարկանիշի առաջին չորս հորիզոնականներում են՝ ԱՄՆ-ն, Օմանը, Հայաստանն ու Բելառուսը:

«Վարակված» կայքերում ամենից հաճախ հայտնվող օգտատերերի թվով Ռուսաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը:

Հետազոտությունում նշվում է, որ ամենախելամիտ օգտատերերն ապրում են Դանիայում, Սլովենիայում, Ճապոնիայում և Նորվեգիայում:

Ըստ վիճակագրության՝ օրինակ, ռուս օգտատերերն ամենից հաճախ վարակված կայքերում են հայտնվում՝ անցնելով պոռնոկայքերի (33% դեպքերում), ժամանցային ռեսուրսներով (16 տոկոս), սոֆթով (14 տոկոս) և սոցցանցերի (10 տոկոս) հղումներով:

Մեկ օգտատիրոջը միջինը բաժին է ընկնում տարեկան 10 ֆիշինգային գրոհ (ամիսը մոտ մեկ անգամ): Իսկ ցանցային գրոհների թիվը միջինը կազմում է շաբաթական մեկ անգամ:

«Կասպերսկու լաբորատորիան» վնասակար և անցանկալի ծրագրային ապահովումից, հակերային գրոհներից և սպամերից պաշտպանական համակարգի խոշորագույն արտադրողն է Եվրոպայում: Այն ներառված է տեղեկատվական անվտանգության ապահովման համար ծրագրային լուծումների առաջատար համաշխարհային արտադրողների հնգյակում:

Ընկերության ապրանքները հուսալիորեն պաշտպանում են ողջ աշխարհի ավելի քան 300 միլիոն մարդկանց համակարգիչներն ու բջջային սարքավորումները:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: