484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը Հայաստանում պատրաստ կլինի մինչև 2012թ.-ի վերջը
15:24
13 Դեկտեմբերի 2011

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը Հայաստանում պատրաստ կլինի մինչև 2012թ.-ի վերջը, երեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ համագործակցելով՝ Ազգային ժողովը և Ազգային անվտանգության խորհուրդը երեքշաբթի խորհրդարանական լսումներ են կազմակերպել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն» նախագծի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքներն ու ուղվածությունները հաստատող ռազմավարությունը ներկայացվել է հանրային և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև՝ պետական ծառայողներին:

«Ռազմավարության մշակման հարցում շահագրգիռ բոլոր կողմերը կարող են իրենց առաջարկները ներկայացնել մինչև հունվարի 15-ը: Հունվարի վերջին նախագիծը կքննարկվի Ազգային անվտանգության խորհրդում, իսկ այնուհետև կառաջարկվի նախագահի հաստատմանը»,- ասաց նա:

Ըստ Բաղդասարյանի՝ ռազմավարությունն ավարտին է հասցվել՝ հաշվի առնելով հասարակական քննարկումների արդյունքները:

Հայկական խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին նշեց, որ նոր ռազմավարությունը կոչված է համակարգել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը և այն իրավական դաշտ տանել:

«Այդ ուղղությամբ լավ աշխատանք է իրականացվել, և, իհարկե, այստեղ մեծ է խորհրդարանի դերը, քանի որ մենք նման լսումների կազմակերպման համար մեր գործընկերներին ենք տրամադրում Ազգային ժողովի հարթակը»,- ասաց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ Եվրամիության, հայկական խորհրդարանի, հասարակական հատվածի ներկայացուցիչների մասնակցությունը փաստաթղթի մշակման հարցում կբերի նրան, որ վերջնական տարբերակով լիարժեք փաստաթուղթ կներկայացվի: 

«Բայց դա բավարար չէ, կարևոր է, որպեսզի մենք ապագայում կարողանանք այն իրականացնել գործնականում, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց հայացքները: Մեզ նոր մտածողություն է հարկավոր, որպեսզի լուծենք հին մտածողության արդյունք դարձած խնդիրները»,- ավելացրեց փոխխոսնակը:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշակումը նախատեսված է 2009-2011թթ.-ի միջոցառումների ցուցակով՝ Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում: Ծրագրի նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության և հիմնական ազատությունների ամրապնդումը: Ռազմավարությունը թույլ կտա առավել հետևողական և համակարգված քաղաքականություն իրականացնել այդ բնագավառում, բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև կատարել Հայաստանի կողմից իր վրա վերցրած երկկողմ և միջազգային պարտավորությունները:

Լսումներին ներկա են եղել մի շարք դիվանագիտական առաքելությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Տրայան Հրիսթեան (Traian Hristea): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։