480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղն ու Հայաստանը խորացնում են միջխորհրդարանական համագործակցությունը
12:17
13 Դեկտեմբերի 2011

ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը նախօրեին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝  խորհրդարանի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Երկօրյա աշխատանքային այցով Ղարաբաղ ժամանած պատվիրակության կազմում են պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Ռուբեն Գևորգյանը, Գագիկ Գևորգյանը, Արմեն Մարտիրոսյանը, ովքեր ներկայացնում են խորհրդարանի տարբեր խմբակցություններ,  ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ։

Ողջունելով Երևանից ժամանած պատվիրակությանը՝ ԼՂՀ ԱԺ նախագահը Սամվել Նիկոյանին շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում  ընտրվելու կապակցությամբ։ Միաժամանակ նա  համոզմունք է հայտնել, որ Նիկոյանի շահագրգիռ ու գործուն աջակցությամբ առաջիկայում էլ ավելի կխորանան Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության կապերը՝ ի շահ հայոց պետականության ամրապնդման։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ, ինչպես խոստացել է, առաջին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է ժամանել:
Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու խորհրդարանների փոխգործակցության ասպարեզում առկա հարուստ ավանդույթների հետագա զարգացման անհրաժեշտությունը, նշվել են առաջադրված նպատակի իրականացման ուղիներն ու  միջոցները։

ՀՀ ԱԺ խոսնակի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հանդիպումը ԼՂՀ խորհրդարանում շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է կատարվել երկու խորհրդարանների փոխգործակցությունն ամենատարբեր ձևաչափերով՝ ընդհուպ մինչև փորձագիտական խորհրդատվությունների և քննարկումների կարգով կյանքի կոչելու հնարավորությունների, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գալիք նիստի որոշ օրակարգային հարցերի ձևավորման շուրջ։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։