481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը բջջային հեռախոսների շուկայի աճի տեմպով ԱՊՀ-ում երկրորդ տեղն է զբաղեցնում. փորձագետ
18:38
12 Դեկտեմբերի 2011

Հայաստանը բջջային ծառայությունների շուկայի աճի տեմպերի մակարդակով երկրորդ տեղ է զբաղեցնում ԱՊՀ երկրների շրջանում՝ զիջելով միայն Ռուսաստանին, երկուշաբթի Երևանում ԱՊՀ երկրների և Վրաստանի լրագրողների համար նախատեսված «Տեխնոլոգիաներն ու հաղորդակցությունները զանգվածային լրատվության միջոցներում» մեդիասեմինարի ընթացքում հայտնեց ComNews Reseаrch-ի վերլուծաբան Մարինա Կորոբկովան:

Ինչպես հաղորդում է telecom.arka.am հայկական հեռահաղորդակցական պորտալը, Կորոբկովան նշել է, որ 2008-2010թթ.-ին Հայաստանն այդ ոլորտում աննախադեպ աճ է գրանցել (2008թ.-ին՝ 76%, 2009թ.-ին՝ 85%, իսկ 2010թ.-ին՝ 125%):

Ըստ նրա, միաժամանակ Հայաստանում գրանցվել է բջջային կապի ծառայություններից ստացվող եկամուտների ամենաբացասական դինամիկան ԱՊՀ-ում: Այսպիսով, չորս տարիների ընթացքում Հայաստանի բջջային օպերատորների համախառն եկամուտները նվազել են 47,6 տոկոսով՝ 2011թ.-ին կազմելով 140 մլն դոլար:
«Նշեմ, որ ԱՊՀ բոլոր երկրների շուկաներում այդ նույն ժամանակահատվածում մեկ բաժանորդից ստացած շահույթի տարեկան նվազում է նկատվել: Իրավիճակը կարգավորելու համար ընկերությունները փորձել են նոր բաժանորդներ ներգրավվել, որպեսզի շահույթ ապահովեն: Արդյունքում, այնպես ստացվեց, որ որոշ երկրներում բջջային կապի բաժանորդների թիվը սկսեց գերազանցել բնակչության թվին, մասնավորապես՝ Հայաստանում, որտեղ 4,1 մլն ակտիվ բաժանորդ կան, այն դեպքում, երբ բնակչությունը չի գերազանցում երեք միլիոնը»,- նշեց Կորոբկովան:

Նա տեղեկացրեց, որ մեկ բաժանորդի (ARPU) դիմաց օպերատորների միջին հասույթը 2008-2010թթ.-ին Հայաստանում նվազել է 14 տոկոսով՝ 2010թ.-ին կազմելով 6 դոլար: Նույն ժամանակահատվածում ԱՊՀ-ում ARPU-ի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վրաստանում՝ 11,14 դոլար:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում MoU-ի ցուցանիշը՝ մեկ բաժանորդին բաժին ընկնող միջին րոպեները, ավելացել է 21,9 տոկոսով (265,9 րոպե): MoU-ի ամենացածր ցուցանիշը՝ 97, նկատվել է Ադրբեջանում: Իսկ խոսակցության մեկ րոպեի (APPM) միջին արժեքի ցուցանիշը Հայաստանում երկու տարում նվազել է 30 տոկոսով՝ հասնելով 0,03 դոլարի: Վրաստանում և Ադրբեջանում տվյալ ցուցանիշը կազմում է 0.09 և 0.1 դոլար համապատասխանաբար:

2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, VAS-ի (ոչ ձայնային ծառայություններ) մասնաբաժինը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի  բջջային շուկայի ծառայությունների ընդհանուր հասույթում կազմում է միջինը 10 տոկոս:

Որպես ամփոփում Կորոբկովան նշեց, որ առաջիկա երեք տարիների ընթացքում ԱՊՀ երկրների բջջային կապի շուկան կհետևի արդեն նշված ուղեգծին, դրա զարգացման աղյուսակների փոփոխություն չի սպասվում:
«Տվյալների փոխանցումն ու կոնտենտային ծառայություններն իրենց վրա կվերցնեն լոկոմոտիվի դերը ընկերությունների շահույթն ավելացնելու համար: 2012թ.-ի վերջին 2013թ.-ի սկզբին ԱՊՀ երկրներում 3G ցանցերը կհասնեն նվազագույն անհրաժեշտ մակարդակին՝ ծառայությունների տրամադրման ինտենսիվ մոդելի անցնելու համար»,- ասաց նա:

«Վիմպելկոմ: ընկերությունն ամեն տարի նման սեմինար է անցկացնում լրագրողների և բլոգերների համար: Այս տարի համակազմակերպիչ է հանդես գալիս «ԱրմենՏել» ընկերությունը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: