486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Շուրջ 500 մարդ է հարցաքննվել վերջին ամիսների ընթացքում 2008թ.-ի մարտյան իրադարձությունների գործով
15:27
12 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008թ.-ի մարտյան իրադարձությունների գործով վերջին ամիսների ընթացքում շուրջ 500 մարդ է հարցաքննվել գործի հանգամանքները բացահայտելուն ուղղված աշխատանքների ակտիվացման մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո, երկուշաբթի լրագրողներին ասաց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քանի 200 քաղաքացի։

Նրա խոսքերով՝ ավելի վաղ ցուցմունք տված 150 մարդ կրկնակի անգամ հարցաքննվել է վերջին ժամանակաշրջանի ընթացքում: Միաժամանակ խմբի նախկին ղեկավարը, ով այժմ գլխավորում է Ոստիկանության գլխավոր քննչական վարչության հատուկ կարևորության գործերի վարչությունը, նշեց, որ այդ իրադարձությունների ականատեսները չեն շտապում ինքնակամ օգնել քննությանը:

Հարությունյանը նաև նշեց, որ առաջիկայում կհրապարակվի վերջին չորս տարվա ընթացքում խմբի կողմից արված աշխատանքի մասին զեկույցը:

Նա նշեց, որ այս գործն առաջիկայում չի դադարեցվի՝ ավելացնելով, որ անցկացվել և անցկացվում են գործի բոլոր հանգամանքների, այդ թվում նաև տասը մարդկանց մահվան բոլոր հանգամանքների բացահայտմանն ուղղված աշխատանքները:

Հարությունյանի խոսքերով՝ չի հաջողվում փորձաքննության անցկացման միջոցով բացահայտել «Չերյոմուխա» հատուկ միջոցի կիրառման հետևանքով երեք անձի մահվան մեջ մեղավորներին, քանի որ անհնար է բացահայտել, թե ինչ տեսակի զենքից են կրակել «Չերյոմուխայի» փամփուշտներով:

Նա նաև հիշեցրեց, որ բոլոր դրվագների ամբողջական բացահայտումը մեծ ծավալի աշխատանք է պահանջում: Հարությունյանի խոսքերով՝ այժմ մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է գտնվում մեկ մարդ, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Մամուլի ասուլիսի շրջանակներում լրագրողներին ներկայացվել է խմբի նոր ղեկավարը՝ Վաղինակ Ջանազյանը: Նա նշել է, որ քրեական գործով բոլոր աշխատանքները կշարունակվեն, իսկ խմբի ղեկավարի փոփոխությունը որևէ կերպ չի ազդի խմբի աշխատանքի վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։