481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ժամանակակից արվեստը պահանջված է միջազգային շուկայում. ՄԱԿ-ի ներկայացուցիչ
14:17
12 Դեկտեմբերի 2011

Հայաստանի արվեստի ժամանակակից գործիչների աշխատանքները մրցունակ են միջազգային շուկայում, հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

«Հայաստանի արվեստի երիտասարդ և տաղանդավոր գործիչներն աջակցության կարիք ունեն, որպեսզի շարունակեն ստեղծագործել և արվեստ ստեղծել, որը միջազգային հանրության հետաքրքրությունն է առաջացնում»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Գերչևան:

Ըստ նրա՝ արվեստի հայ գործիչները ոչնչով չեն զիջում իրենց արտասահմանցի գործընկերներին:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն իր կողմից նշեց, որ նախարարությունը ձգտում է կազմակերպել բոլոր հնարավոր միջոցառումները, որպեսզի ՀՀ երիտասարդ գործիչների ստեղծագործությունը հայտնի դառնա արտերկրում:

«Այդ գործընթացում առավել կարևոր է արտասահմանյան ցուցահանդեսների և աճուրդների ժամանակ մեր ժամանակակից արվեստը ներկայացնելը, մասնավորապես՝ դեկտեմբերի 8-ին Christie's լոնդոնյան աճուրդի տանը կայացել է ՀՀ ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որն արտասահմանցի քննադատների և արվեստագետների հիացմունքն է առաջացրել»,- նշեց Հարությունյանը:

Ինչպես նշեց արվեստագետ Լիլիթ Սարգսյանը, ժամանակակից արվեստի ճանաչվածության գործընթացքում ոչ պակաս դեր է խաղում մեկենասների գործունեությունը, ինչը Հայաստանում շատ զարգացած չէ:

«Բնականաբար, շատ միջազգային կազմակերպություններ և Հայաստանի նրանց ներկայացուցչություններ հանրապետության ցուցահանդեսների կազմակերպման հարցում աջակցում են արվեստի մեր տաղանդավոր գործիչներին, բայց պետության ներսում արվեստի մեր գործիչներին գովելը բավարար չէ: Պետք է համաշխարհային հանրությանը ծանոթացնել նրանց արվեստին, իսկ այդ հարցում առաջնահերթ է մեկենասների աջակցությունը»,-նշեց նա:

Ըստ Սարգսյանի՝ հանրապետությունում մեկենասների ինստիտուտի ձևավորումը թույլ կտա հայ գործիչներին հասնել համաշխարհային ճանաչման: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: