483.51
-0.8
586.16
+7.51
8.55
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ուրբանիզացիան վտանգավոր չափերի է հասնում. սոցիոլոգ
14:10
09 Դեկտեմբերի 2011

Հայաստանում ուրբանիզացիան  աստիճանաբար վտանգավոր չափերի է հասնում, ուրբաթ օրը հայտարարեց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:

«Հայաստանում բացի արտագաղթի խնդրից շատ արդիական է նաև ներքին միգրացիայի խնդիրը: Տարեցտարի ավելի մեծ թվով մարդիկ գյուղական բնակավայրերից տեղափոխվում են քաղաքներ, հատկապես, մայրաքաղաք»,- նշեց Պողոսյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված միգրացիայի վիճակագրությանը նվիրված կլոր սեղանի ընթացքում:

Ըստ նրա՝ դա կապված է հայկական գյուղերի ցածր կենսամակարդակի, ինչպես նաև հանրապետությունում աշխատատեղերի ոչ բավարար թվի հետ:

«Այս պահին հանրապետության բնակչության ավելի քան 65 տոկոսն ապրում է քաղաքներում, մենք աստիճանաբար վերածվում ենք «քաղաք-պետության», ինչը հանգեցնում է գյուղատնտեսության զարգացման անկմանը և գյուղական բնակչության ակտիվության նվազմանը»,- ավելացրեց Պողոսյանը:

Փորձագետի կարծիքով՝ այս ամենը հանգեցնում է նրան, որ Հայաստանի մեծ թվով բնակիչներ գաղթում են այլ երկրներ աշխատելու:

«Մի կողմից, աշխատանքային միգրացիան դրական է ազդում երկրում տիրող իրավիճակի վրա այն առումով, որ նոր աշխատատեղեր են ազատվում, երկիր են մտնում դրամական տրանսֆերտներ, բայց միևնույն ժամանակ պետությունը հոգ չի տանում իր միգրանտների համար և չի կարգավորում այդ գործընթացը»,- ավելացրեց Պողոսյանը:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Կենտրոնական բանկի կայքից, բանկային համակարգով ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով ստացվել է շուրջ 1,56 միլիարդ դրամի դրամական միջոց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23,1 տոկոսով:

Ըստ նրա, բազմաթիվ պետություններ կարգավորում են իրենց քաղաքացիների աշխատանքային միգրացիայի գործընթացը և օրինականացնում է այն՝ ապահովելով նրանց աշխատանքային պայմանագրերով, անվտանգ աշխատանքով և արտերկրում բնակության հնարավորությունով:

«Մեր իշխանությունները չեն կարգավորում աշխատանքային միգրացիայի գործընթացը, այդ պատճառով էլ մեր համաքաղաքացիները պաշտպանված չեն այլ երկրներում և կարող են շահագործվել ընդհուպ մինչև թրաֆիքինգ և բռնություն»,- ավելացրեց սոցիոլոգը:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2011 թվականի հոկտեմբերի 1-ի ընթացիկ հաշվարկներով, հանրապետությունում մշտական բնակվող անձանց թիվը կազմել է 3,27 մլն մարդ, որոնցից ավելի քան 2,09 միլիոնն ապրում է քաղաքներում, իսկ գրեթե 1,18 մլն մարդ՝ գյուղերում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: