486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ 1 մլն դրամ է պահանջվում միջնադարյան Վահանավանքի վերականգնումն ավարտելու համար
16:29
08 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի.  /Նովոստի-Արմենիա/. Մոտ 1 միլիոն (ավելի քան 2,6 հազար ԱՄՆ դոլար) է պահանջվում Հայաստանի Սյունիքի մարզի 10-րդ դարի Վահանավանք վանական միջնադարյան համալիրի վերականգնման աշխատանքներն ավարտելու համար, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Վահանավանքի ուսումնասիրման հնագիտական արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը:

Սակայն, նրա խոսքերով, արշավախմբի անդամների՝ միջոցների որոնման նախաձեռնություններն առայժմ հաջողությամբ չեն պսակվել, թեև ֆինանսների առկայության դեպքում համալիրի անհրաժեշտ աշխատանքները կարելի է ավարտին հասցնել հաշված օրերի ընթացքում:

Պրոֆեսորը նշեց, որ Վահանավանքի վերականգնումը սկսվել է գրեթե կես դար առաջ՝ դեռևս խորհրդային ժամանակներում: Համալիրի՝ 1969 թվականին մեկնարկած վերականգնման նախագծի առաջին ճարտարապետը հայ հանրաճանաչ ճարտարապետ Արթուր Մեսչյանն էր: Համալիրի եկեղեցիներից մեկը 1978 թվականին վերականգնել է Յուլի Թամանյանը՝ հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի որդին:

«Վահանավանքը մինչ օրս վերականգնման կարիք ունի: Իմ հիմնական պահանջն այն է, որ վանական համալիրի եկեղեցին չունի խորան»,- ասաց Գրիգորյանը լրագրողներին Վահանավանքի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովի բացումից առաջ:

Հնագետն ավելացրեց, որ վանական համալիրի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր եկեղեցին նաև չունի դռներ: «Այնուամենայնիվ, այսօրվա ասուլիսում մենք ցանկանում ենք ցույց տալ ժողովրդին, որ 45 տարի անց մենք վերականգնել ենք Սյունյաց իշխանների դամբարան համարվող այս սրբատեղին»,- ընդգծեց Գրիգորյանը:

Հնագիտական արշավախմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուչարյանն իր հերթին հայտնեց, որ մինչև 1996 թվականը՝ հնագիտական արշավի մեկնարկը, վանական համալիրի ողջ տարածքն ամբողջությամբ հողով էր ծածկված:

Նա նշեց, որ այդ ժամանակ տվյալ տարածքում հայտնաբերվել էր ընդամենը հինգ վիմագիր արձանագրություն, սակայն հետագայում պրոֆեսոր Գրիգորյանի գլխավորած հնագետական խմբի ջանքերի շնորհիվ  հայտնաբերվեց ևս 40 վիմագիր արձանագրություն:

«Ցավոք, վերականգնողական աշխատանքներն ավարտին չեն հասցվել: Այսօր դեռևս չի վերականգնվել հարավ-արևելյան սյունազարդ դահլիճը, ինչպես նաև չի տեղադրվել եկեղեցու խորանը»,- նշեց Մանուչարյանը:

Հայաստանի Սյունիքի մարզի Շղարջիկ գյուղի մոտակայքում գտնվող վահանավանք վանական համալիրը հիմնվել է 911 թվականին սյունյաց Վահան իշխանի կողմից, որտեղից էլ ստացել է իր անվանումը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: