484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
UNICEF-ը կոչ է անում ՀՀ կառավարությանը քայլեր ձեռնարկել երեխաների շրջանում աղքատության վերացման ուղղությամբ
18:34
07 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) կոչ է անում հայկական կառավարությանը քայլեր ձեռնարկել Հայաստանում երեխաների շրջանում աղքատության վերացման ուղղությամբ, հայտնում է կազմակերպության հայկական գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Հուսով ենք, որ ՀՀ Ազգային ժողովում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ կառավարության և խորհրդարանի անդամները ջանքեր կգործադրեն այս խնդիրը լուծելու ուղղությամբ: Մանկական աղքատության խնդրին չարձագանքելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների թե երեխաների և թե ողջ երկրի զարգացման համար հետագայում», - շեշտեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:  

ՀՀ Վիճակագրական ծառայության կողմից հրատարակված  «Աղքատությունը և սոցիալական պատկերը» 2011թ. զեկույցի համաձայն՝  երեխաների շրջանում աղքատության մակարդակը շարունակում է մնալ ավելի բարձր, քան բնակչության մնացած մասի աղքատության մակարդակը:

2010թ. դրությամբ Հայաստանում ավելի քան 300 հազ. երեխա կամ 41.4 տոկոսն ապրում է աղքատության մեջ` ամբողջ բնակչության 35.8 տոկոսի համեմատ: Ավելի քան 27 հազ. երեխա կամ 3.7 տոկոսը ծայրահեղ աղքատ են` ամբողջ բնակչության 3 տոկոսի համեմատ:

Հաղորդագրության համաձայն, ընտանեկան նպաստները շարունակում են կարևոր դեր ունենալ ծայրահեղ աղքատ և աղքատ ընտանիքների բարեկեցության հարցում: Չնայած բարելավված թիրախային աջակցությանը` ընտանեկան նպաստները հասանելի չեն բոլոր նրանց, ովքեր դրանց մեծ կարիքը  ունեն:

Ըստ հաղորդագրության՝  ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը զեկույցում ևս մեկ անգամ հաստատեց, որ ՀՆԱ-ի միայն 0.1 տոկոսն անհրաժեշտ կլինի բոլոր ծայրահեղ աղքատ ընտանիքներին ընտանեկան նպաստ տրամադրելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։