481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է պետական մակարդակով պայքարի այլ երկրների կողմից հայկական կերակրատեսակների յուրացման դեմ
18:26
07 Դեկտեմբերի 2011

Հայաստանը պետք է պետական մակարդակով պայքարի այլ երկրների կողմից հայկական ազգային կերակրատեսակների յուրացման դեմ, հայտարարեց «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում ու զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 22-29-ի նիստում Բալի կղզում «Քեշքեկը» ընդգրկեց իր «Ոչ նյութական արժեքների» ցուցակում որպես թուրքական ազգային ճաշատեսակ՝ պատրաստված ցորենից և մսից, որը եփում են հարսանիքների և կրոնական տոների առիթով: Մամուլյանը նշեց, որ հարիսայի (կամ ինչպես թուրքերն են անվանում՝ քեշքեկ)  բացարձակապես բոլոր բաղադրիչներն ու պատրաստման տեխնոլոգիան բուն հայկական են:

«Հարիսայի ճանաչումը որպես թուրքական ճաշատեսակ հայկական կողմի ոչ բավարար ուշադրության արդյունքն է իր ազգային խոհանոցի պաշտպանության նկատմամբ»,- ասաց նա, հավելելով, որ հացահատիկայինների հիման վրա պատրատված հարիսան հայերի նստակյաց կենսակերպի պատմական ապացույցն է պատմության արդեն իսկ վաղ փուլում:

Փորձագետը կարծում է, որ Հայաստանը չպետք է հաշտվի յուրացման նմանատիպ փաստերի հետ, հակառակ դեպքում շուտով հայկական մշակույթի բոլոր տարրերը կվերագրվեն այլ ազգերի: Նա ընդգծեց նաև, որ, ի հակառակ թյուր կարծիքի՝ «տարածաշրջանային խոհանոց» հասկացություն գոյություն չունի:

«Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության քարտուղար Վահե Աթանեսյանն իր հերթին ասաց, որ կազմակերպությունը մտադիր է բողոքարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը հարիսան թուրքական խոհանոցի ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: «Մենք որոշակի աշխատանքներ ենք տանում հարիսայի բաղադրիչների պատմության տրամադրման ուղղությամբ համապատասխան պետական մարմիններին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հետագա բողոքարկման համար»,- ասաց նա:

Գրող Լիա Ավետիսյանն իր հերթին նշեց, որ խոհանոցը ժղովրդի մշակույթի և պատմության մասնիկն է, այդ իսկ պատճառով «չպաշտպանելով հայկական խոհանոցի ժառանգությունը՝ մենք խոցելի ենք դարձնում նաև մեր պատմությունը»:

Այս առիթով նա նշեց, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը պետք է ավելի կոմպետենտ կերպով կատարի իր պարտականությունները հայ ժողովրդի մշակութային արժեքների պաշտպանության և ներկայացման տեսանկյունից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։