483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սպիտակի երկրաշարժի 23-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումներ են անցկացվել Հայաստանի ռուսական ռազմակայանում
16:09
07 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը և անձնակազմը մասնակցել են Սպիտակի երկրաշարժի 23-րդ տարելիցին նվիրված սգե միջոցառումներին, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի անձնակազմի համար, որի իրավահաջորդը 102-րդ ռազմակայանն է, Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը ծանր փորձություն դարձավ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ արդեն առաջին րոպեներից միավորման 6 հազ. զինծառայողներ օգնության են գնացել Լենինականի (ներկայում՝ Գյումրի) բնակչությանը: Ցուցաբերվել է բուժօգնություն և տարհանվել մոտ 4 հազ մարդ: Դիվիզիայի զինվորները մասնակցել են զոհվածների հուղարկավորմանը, փլատակներ են բացել, պահպանել նյութական արժեքները:

Սուրբ մարտիրոս թագուհի Ալեքսանդրայի կայազորային տաճարում ողբերգական տարելիցի առիթով միավորման զոհված զինծառայողների հիշատակի սգո պատարագ է մատուցվել: Հուշաքարին, որի վրա փորագրված են զոհված սպաների և զինվորների անունները, պատվո պահակախումբը ծաղկեպսակներ է դրել:

Ընդհանուր առմամբ այդ ողբերգական օրը զոհվել են միավորման ավելի քան 30 զինծառայողներ:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ:

Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում:

Գիտնականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման  գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի  պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից:

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, դրա ուժգնությունը հասել էր 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին:

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:

Բազան զինված է С-300 հրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով: Անձնակազմի թիվը հասնում է մոտ 5 հազարի:

Քանի որ կայանը, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, հայ զինվորականների հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթին համապատասխան, պարտավորվում է հայկական կողմը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական հատուկ տեխնիկայով ապահովել։ 

ՌԴ տազմակայանի տեղակայումը Հայաստանում իրագործվում է երկու երկրների՝ արտերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության օրենսդրությունների շրջանակներում: Միաժամանակ բազայի ռազմատեխնիկական ապահովումը նախկինի պես կիրականացվի Ռուսաստանի պաշտպանության նախարարության բյուջետային միջոցներով:

Oգոստոսի 20-ին Երևանում արձանագրություն է ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի ժամկետի երկարացման վերաբերյալ: Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունը երկարացնում է պայմանագրի ժամկետը մինչև 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած): Այսուհետև պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով երկարացվելու է հաջորդող հնգամյակով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի լրանալուց վեց ամսից ոչ ուշ գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին ռազմաբազայի գործողության ժամկետի դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։