481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ընտրություններին հետևած հայ պատգամավորները լուրջ խախտումներ չեն գրանցել
19:56
06 Դեկտեմբերի 2011

Հայկական խորհրդարանի պատգամավորներ Արտակ Դավթյանը (ՀՀԿ) և Արամ Սաֆարյանը («Բարգավաճ Հայաստան»), ովքեր գտնվում էին ԺՀՄԻԳ և ԵԱՀԿ ԽՎ համատեղ դիտորդական  առաքելության կազմում, ՌԴ Պետդումայի ընտրությունների ժամանակ լուրջ խախտումներ չեն գրանցել, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա:

«Այն ընտրատեղամասերում, որտեղ մենք եղել ենք, ոչ մի լուրջ խախտում չենք նկատել: Ասեմ ավելին, մենք զրուցել ենք բոլոր կուսակցությունների դիտորդների հետ: Բողոքներ եղել են, բայց դրանք վերաբերել են կազմակերպչական բնույթի թերություններին, մասնավորապես՝ խցերին, որոնք քվեարկության 100 տոկոս գաղտնիություն չեն ապահովել, ինչպես նաև քվեատուփերին, որոնք շատ մոտ են եղել խցերին: Բայց այնպիսի թերություններ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա, մենք չենք նկատել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է Դավթյանը:

Ըստ նրա՝ դեկտեմբերի 1-5-ը հայ պատգամավորները Մոսկվայում են եղել: Նախապես, մինչև քվեարկությունը, անցկացվել են դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ քննարկումներ, որին մասնակցել են ԵԱՀԿ երկրներից 95 պատգամավորներ: Հայ պատգամավորները հետևում էին Մոսկվայի Հարավ-Արևմտյան վարչական շրջանի ընտրություններին: Ընտրական կարգով ընտրվել է 12 ընտրատեղամաս, քվեարկության ավարտից հետո հայ դիտորդները հետևել են տեղամասերից մեկի ձայների հաշվարկին:

Մասնավորապես, ըստ Դավթյանի՝ 2306 տեղամասի արձանագրության համաձայն, որտեղ ներկա են եղել Հայաստանի ներկայացուցիչները, 2265 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1040-ը: Ըտնրությունների արդյունքում առաջին տեղում է եղել ՌԴԿԿ-ն, կոմունիստներին հաջորդում էին՝ Սպրավեդլիվայա Ռոսիա, Եդինայա Ռոսիա և «Յաբլոկո» կուսակցությունները:

Արամ Սաֆարյանն իր հերթին տեղեկացրել է, որ հայ դիտորդները հետևել են քվեարկության սկզբին, 30-40 րոպե գտնվել են  հանձնարարված բոլոր  տեղամասերում, զրուցել են ընտրական հանձնաժողովների անդամների և կուսակցությունների դիտորդների հետ: «Բոլոր տեղերում մթնոլորտը հանգիստ էր»,- ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ ըստ դիտորդների՝ քվեարկել ցանկացողների մասնակցության թեժ ժամերը 12:00-14.30-ն ընկած ժամանակահատվածն է եղել, և քվեարկության շինություններն այնքան էլ համապատասխանացված չեն ընտրողների նման քանակին:

«Միջինը Մոսկվայի այդ շրջանում 2200-2700 ընտրողների համար մեկ  ընտրական տեղամաս է հասնում, և պատահական չէ, որ շատ դպրոցներում երկու տեղամաս է եղել, և երբեմն, երկու հարևան դպրոցներում երեք տեղամաս է եղել»,- ասել է Սաֆարյանը՝ պարզաբանելով, որ իրենց հանձնարարված տեղամասերում խախտումներ չեն եղել, և ամենուրեք կանոնակարգին հետևել են ոստիկանության և ԱԻՆ ներկայացուցիչները:

Պատգամավորը տեղեկացրել է, որ հայ դիտորդները մինչև ժամը 03.20-ը ներկա են եղել Ցյուրուպի փողոցի ընտրական տեղամասում, որտեղ ՌԴԿԿ, «Եդինայա Ռոսիա» և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունների դիտորդների հետ հետևել են ձայների հաշվարկի ընթացքին: Այդ տեղամասում քվեաթերթիկները վերահաշվվել են երեք անգամ, և դրանց արդյունքում առաջին տեղում է հայտնվել ՌԴԿԿ-ն (300 ձայն), երկրորդ տեղում՝ «Սպրավեդլիվայա Ռոսիան» (214 ձայն), երրորդ տեղում՝ «Եդինայա Ռոսիան» (212), այնուհետև «Յաբլոկոն» (188 ձայն) և ՌԼԴԿ-ն (98):

Ըստ նրա՝ կոմունիստները հաղթանակ են տարել նաև հարևան դպրոցի ընտրական տեղամասում, իսկ հարևանությամբ գտնվող տեղամասում հաղթողները «եդինառոսներն» են: «Այսպիսով, արդյունքները նույնպես բոլոր տեղերում տարբեր են»,- ասել է Սաֆարյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ դեբրիֆինգի ժամանակ, որը սկսվել է դեկտեմբերի 5-ին՝ առավոտյան ժամը 8:10-ին, ներկա է եղել մոտ 26-27 պատգամավոր: Ընդհանուր առմամբ, դեբրիֆինգն անցել է այն բանի ընկալմամբ, որ արևմտաեվրոպական ստանդարտների տեսանկյունից ընտրական ռուսական ժողովրդավարական գործընթացը պետք է զարգանա և բարելավվի: Միաժամանակ, ինչպես նշել է Սաֆարյանը, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուի կամ այլ պատգամավորների կողմից որևէ արմատական արտահայտություն չի եղել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: