481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԻՆ-ը «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել
17:07
06 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեքշաբթի Երևանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել, հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ստեղծելով աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը` ԱՌՆԱՊ-ը, աղետների ռիսկի նվազեցման գործընթացի մեջ է ներգրավում ոչ միայն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, այլև մասնավոր, նաև` ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններին և ընկերություններին։

Դրանցից առաջինը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն է։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն կհամագործակցեն մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տեխնածին վթարների, տարերային աղետների կանխարգելման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ոլորտում:

Կողմերը կհամագործակցեն տեխնածին վթարների և տարերային աղետների կանխատեսման, մոնիտորինգի և վաղ ազդարարման, բնակչության իրազեկման և պատրաստվածության բարձրացման ոլորտներում:

Համատեղ գործունեություն կիրականացվի նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում, միջոցառումների համատեղ կազմակերպում է նախատեսված արագ արձագանքման, վթարավերականգնողական, որոնողափրկարարական, տարհանման և այլ աշխատանքների հարցում: Կողմերը կհամագործակցեն կադրերի պատրաստման և վերապատրաստման, ուսումնական բազաների ձևավորման ոլորտում։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքերով՝ ստորագրված հուշագիրը շատ կարևոր է, քանի որ փաստաթղթում նշված են ԱԻՆ-ի և ՀԿԵ-ի գործունեության կոնկրետ ուղղվածությունները:

«Սա առաջին քայլերից մեկն է: Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում մենք պետք է համագործակցենք բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ., - ասել է նախարարը:

Նա նշել է, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում երկաթուղուն վերաբերող տեղեկություն կա, որը կտրամադրվի ՀԿԵ-ի գործընկերներին:

«Այսօրվա հուշագիրը պարզապես փոխգործակցություն չէ, այլև մեծ քայլ է առաջ, որի շրջանակներում մենք, առաջին հերթին, քննարկում ենք միասնական չափորոշիչների զարգացումն ու մշակումը, կանոնակարգերի շուրջ փոխգործակցությունն ու արտակարգ իրավիճակների սահմանման ժամանակ և տնտեսվարող գործունեության հարցում համապատասխան ռեսուրսների օգտագործումը», - ասել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը:

Նա նշել է, որ փաստաթուղթը հնարավորություն է տալիս օգտագործել ռեսուրսներն ու ձևավորել կանոնակարգերի միասնական համակարգ, որոնք մշակում է ԱԻՆ-ը՝ որպես պետական կառույց:

Շայդուլլինը հույս է հայտնել, որ առաջիկայում աշխատանքային խմբերը փոփոխություններ կանեն, որոնք վերաբերում են Բեռնափոխադրումների կառավարման ճանապարհային կենտրոնի և ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: