486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-5
Եղանակը Երևանում
Հայ
Վալերի Բրյուսովի նախագծով հավաքված հայկական արձակի և պոեզիայի անթալոգիան կներկայացվի Մոսկվայում. ԵՊԼՀ ռեկտոր
16:58
06 Դեկտեմբերի 2011

2010թ.-ին Երևանում հրատարակված «V–XVIIIդդ. հայկական պատմական արձակ և պոեզիա» անթալոգիան առաջին անգամ կներկայացվի դեկտեմբերի 13-ին Բրյուսովի մոսկովյան թանգարանում, ասաց Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը:

«V–XVIII դդ. հայկական պատմական արձակը և պոեզիան» գիրքը կազմված է հիանալի ռուս գրող, «Հայաստանի պոեզիան» անթալոգիայի թարգմանիչ և խմբագիր Վ. Բրյուսովի նախագծով և հրատարակվել է ԵՊԼՀ և ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Անթալոգիան ընդգրկում է հայկական պատմական արձակի և պոեզիայի (ավելի քան 30) նմուշները, որոնք ոչ միայն մեծ պատմական, այլ նաև գեղարվեստական արժեք ունեն:

Բրյուսովը 1917թ.-ի փետրվարին հրապարակայնորեն հայտնել է իր մտահաղացման մասին՝ Մոսկվայի հայկական կոմիտե գրություն ուղարկելով, որը ներառված է Անթալոգիայում:

«Ես ուզում եմ բոլոր ուսանողներին մաղթել, որպեսզի նրանք գիտելիքների հարուստ պաշար ստանան, քանի որ Բրյուսովի նման մտավորականի մտքի և գործունեության ուսումնասիրման համար պետք է գիտելիքների համապատասխան մակարդակ ունենալ»,-Բրյուսովի  «Հայաստանի պոեզիան» գրքի 95-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ասել է Զոլյանը:

Միջոցառման շրջանակներում համալսարանի ուսանողները ներկայացրել են Հայաստանին նվիրված մեծ ռուս գրողի ստեղծագործությունները: Մասնակիցներն արտասանել են Բրյուսովի բանաստեղծություննեըր, ինչպես նաև կարդացել են մեծ հայ գրողների աշխատանքների ռուսերեն թարգմանությունները: Ուսանողները նաև կատարել են խոշորագույն հայ աշուղ և փիլիսոփա Սայաթ-Նովայի երգերը:

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանին պատվոգիր է հանձնել՝ կազմակերպության ծրագրերին ակտիվ աջակցության, ինչպես նաև շնորհավորական դիպլոմ է հանձնել ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետին՝ միջոցառման համար:

Բրյուսովի «Հայաստանի պոեզիան» գրքի 95-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության համատեղ ջանքերով: Գիրքը բաղկացած է  հայ բանաստեղծների ստեղծագործությունների ռուսերեն թարգմանություններից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: