478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է օգտագործի այլ կրոններ դավանող հայերի ներուժն ու հնարավորությունները. փորձագետ
16:26
06 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է օգտագործի տարբեր կրոններ դավանող հայերի ներուժն ու հնարավորությունները, երեքշաբթի լրագրողներին հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Մենք սովոր ենք մեր ազգն ասոցացնել մեկ կրոնի հետ, սակայն չարժե մոռանալ, որ ողջ աշխարհում կան միլիոնավոր հայեր, որոնք այլ կրոններ են դավանում, և չարժե հրաժարվել նրանցից և դատապարտել այլ կրոն ընտրելու համար», - ասել է Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ այս պահին աշխարհում բնակվում է մինչև 2 մլն հայ, ովքեր բռնի կերպով մահմեդականացվել են, ինչպես նաև կաթոլիկություն դավանող ավելի քան 55 հազար հայ  և շուրջ 200 հազար բողոքական հայ:

«Հայ կաթոլիկների շնորհիվ մենք կարող ենք ամրապնդել մեր հարաբերությունները Վատիկանի հետ, իսկ բողոքականներն, ինչպես գիտենք, լուրջ ազդեցություն ունեն եվրոպական շատ երկրներում, և մենք պետք է լոյալ կերպով վերաբերվենք այն մարդկանց, ովքեր այս կան այն պատճառով հրաժարվել են իրենց ազգային կրոնից», - նշել է Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ ազգային կրոնի խնդիրը շատ նուրբ է, և ոչ ոք չպետք է կատեգորիկ հայտարարություններ անի այդ կապակցությամբ:

«Կան, իհարկե, նաև վտանգներ, որ հայերի կողմից այլ կրոններ դավանելը կարող է վնասել մեր ազգին և պետությանը, սակայն ես համոզված եմ, որ մարդիկ, ովքեր իրենց հայ են համարում, որևէ վտանգավոր բան չեն անի սեփական ազգի համար», - նշել է փորձագետը:

Հարությունյանը նաև նշել է, որ հայերի կողմից տարբեր կրոններ դավանելու հարցը մի շարք քննարկումներ է պահանջում, և այդ նպատակով «Նորավանք» կրթական հիմնադրամը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ծրագրում է միջազգային գիտաժողովներ կազմակերպել՝ այդ խնդիրը քննարկելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: