482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Գյուղատնտեսական դաշինք կստեղծվի
13:57
05 Դեկտեմբերի 2011

Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հատվածում գործող տեղական և միջազգային կազմակերպությունները մտադիր են Գյուղատնտեսական դաշինք ստեղծել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Oxfam բրիտանական կազմակերպության հայկական գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով երկրում գյուղատնտեսության ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և տնտեսավարողների գործունեության պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև ագրարային ոլորտում մասնագիտական գիտելիքների պակասը, խորհրդատվական համակարգի բարելավման և ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տարածման և փոխանակման անհրաժեշտությունը, Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հատվածում գործող տեղական և միջազգային կազմակերպությունները, ստեղծում են գյուղատնտեսական դաշինք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն` Դաշինքի նպատակն է  համատեղ ջանքերով նպաստել  վերոհիշյալ խնդիրների լուծմանը`  համատեղ քարոզարշավների, իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով: 

Բացի այդ մամուլի ծառայությունից հաղորդեցին, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո»  դահլիճում ՀՀ գյուղատնտեսության զարգացման հատվածում գործող տեղական և միջազգային կազմակերպությունները Փոխըմբռնման հուշագիր կստորագրեն, որով կարևորում են տեղական գյուղմթերքների արտադրությունը խթանելու համար ոլորտում ավելի շատ ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման առաջնահերթությունը:

Փաստաթուղթը կստորագրեն Օքսֆամ ՄԲ Հայաստանի, ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի, «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» հիմնադրամի, ԱՄՔՈՐ-ի, «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի, ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ-ի, ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի (ԲԲՏՄ ԳԿ), «Հորիզոն» Հիմնադրամի, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպություն, ՎԻՍՏԱԱ Պլյուսի, Սի.Օ.Էյ.Էֆ մանուկների բարեգործական հիմնադրամի, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության (ՍԻՊ) ներկայացուցիչները:

«Նորաստեղծ գյուղատնտեսական դաշինքը բաց է համագործակցության համար, որին կարող են անդամակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցերով զբաղվող բոլոր հետաքրքրված կողմերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նկատի ունենալով սերմնաբուծության, տոհմային անասնաբուծության համակարգի անկատարությունը և գործուն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, դաշինքը հատկապես կարևորում է գործող ֆինանսական համակարգի կողմից գյուղացիական տնտեսությունների հիմնական մասի համար վարկավորման և լիզինգային մատչելի պայմանների ապահովումը:

Դաշինքը բաց կլինի համագործակցության համար, դրան կարող են միանալ բոլոր շահագրգռվող կողմերը, որոնք զբաղվում են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։