486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երկու ռուսներ Շևչուկը և Բեջանյանն ԱՄՆ-ում խարդախության համար 1,5-ական տարվա ազատազրկման են դատապարտվել
15:57
02 Դեկտեմբերի 2011

Ամերիկյան Չարլսթոն (Արևմտյան Վիրգինիա) քաղաքի դաշնային դատարանը 18 ամսվա բանտային կալանքի է դատապարտել ապահովագրավճարների ստացման նպատակով խարդախության մեջ մեղավոր ճանաչված ՌԴ երկու քաղաքացիների, ուրբաթ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝  հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:

Իգոր Շևչուկի (Igor Shevchuk)  և Արսեն Բեջանյանի (Arsen Bedzhanyan) նկատմամբ դատավճիռը կայացվել է նրանից հետո, երբ նրանք իրենց մեղավոր են ճանաչել 2010 թվականին ԱՄՆ առողջապահության համակարգի ապահովագրավճարների ստացման խարդախության նպատակով հանցավոր պայմանավորվածության գալու մեջ:
Դատախազի խոսքով, երկու ռուս քաղաքցիները կեղծ փաստաթղթեր են օգտագործել բանկային հաշիվների բացման և տարեց մարդկանց և հաշմանդամների բուապահովագրման դաշնային ծրագրով (Medicare) բժշկական ապահովագրավճարների ստացման համար կեղծ կառուցվածքի ստեղծման նպատակով:

Մասնավորապես, նրանք անհայտ այլ անձանց հետ առնվազն հինգ ֆիկտիվ ընկերություններ են գրանցել: Այդ ընկերությունների կողմից մոտ 3 միլիոն դոլարի բժշկական ապահովագրավճարների դիմումներ ներկայացրել, ասվում է գործի նյութերին կցված Առողջապահության և սոցիալական ապահովման դեպարտայմենտի հատուկ գործակալի վկայական ցուցմունքում:

Ամբաստանյալների աթոռին հայտնված մեկ այլ գործող անձը Հայաստանի քաղաքացի Սարգիս Թադևոսյանն է: Ատենակալները նոյեմբերի 3-ին մեղավոր են ճանաչել Թադևոսյանին խարդախության մեջ: Չնայած մեղադրական վճռին՝ մեղադրյալն արդարացման մասին միջնորդություն է ուղղել դատարան, ինչը թույլատրվում է ամերիկյան օրենսդրությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։