478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն ելույթ կունենա Երևանում՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի
14:57
02 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ վրացի դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն դեկտեմբերի 4-ին համերգ կտա Երևանում՝ նվիրված 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ասել է Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

«Նա հենց սկզբից մեծ ցանկություն հայտնեց, որպեսզի համերգը նվիրված լինի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, քանի որ նա երկրաշարժի առաջին իսկ օրերից ակտիվորեն մասնակցել է տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հովհաննիսյանը:

Նա պատմել է, որ ԱՄՆ-ում բնակվող Թորաձեն պետք է բարեգործական համերգ ունենար Վրաստանում, ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը, իմանալով այդ մասին, հրավիրեց նրան ելույթ ունենալ նաև Երևանում:

Թորաձեն իր հերթին լրագրողներին պատմեց, որ Երևանում համերգ կտա 28-ամյա ընդմիջումից հետո:

Նրա խոսքերով՝ ինքը վերջին անգամ Երևան է այցելել համեմատաբար վերջերս՝ 2011 թ.-ի սեպտեմբերին, երբ հրավիրված էր հռչակավոր հայ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյանների տոնակատարություններին:

Թորաձեն տեղեկացրեց, որ այն ժամանակ կարողացավ զբոսնել գիշերային Երևանում Օպերայի և բալետի ազգային թատրոնի դիրիժոր Կարեն Դուրգարյանի ուղեկցությամբ:

Դաշնակահարը նշեց, որ ծանոթ է Երևանի հետ դեռևս 1965 թ.-ից, երբ կանոնավոր կերպով գալիս էր այստեղ ծնողների հետ: Նա պատմել է, որ իր առաջին հաջողություններին հասել է Երևանում 16 տարեկան հասակում՝ արժանանալով անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի առաջին մրցանակին:

Ալեքսանդր Թորաձեն ռոմանտիկ ոճով նվագող ամենավիրտուոզ դաշնակահարներից մեկն է: Նա կանոնավոր կերպով ելույթ է ունենում աշխարհի հայտնի նվագախմբերի հետ՝ ժամանակի ամենահայտնի դիրիժորների ղեկավարությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: