486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ բնապահպանության նախարարությունը ընդդիմադիրների և բնապահպանների հետ քննարկել է վիճահարույց օրենսդրական փոփոխությունները
14:20
02 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ խորհրդարանական լսումներ են անցկացվել, որոնք նվիրված էին բնապահպանական օրենսդրության մեջ մտցվող ուղղումներին, լսումներին մասնակցել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ (օրինագծի հեղինակները), ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորներ և ՀԿ-ների անդամներ:

«Այսօրվա քննարկումը ՀԿ-ների առաջարկների և նկատողությունների արդյունքն է: Մենք ուսումնասիրել ենք այդ նկատողությունները, ինչի արդյունքում արդեն փոփոխություններ ենք մտցնում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, որոնք վարչական պատասխանատվություն են սահմանում օրենքի դրույթների խախտման համար», - ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ լրամշակված օրինագիծը կներկայացվի՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի գրավոր առաջարկները:

«Փոփոխությունների նպատակը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման մեխանիզմների հստակեցումն ու կարգավորումն է, քանի որ ըստ գործող օրենսդրության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործունեության տեսակների փորձաքննություններն իրականացվում են միանման ընթացակարգով և միանման ժամկետներում», - նշել է նա:

Հարությունյանն ընդգծել է, որ օրինագծով առաջարկվում է դասակարգել փորձաքննությունները երեք կատեգորիայի՝ բարդ, միջին բարդության և պարզ, իսկ 180 օր սահմանված ստանդարտ ժամկետը, ըստ կատեգորիաների, սահմանել 60, 40 և 30 օր՝ նշված ժամկետը 50 տոկոսով երկարացնելու հնարավորությամբ:

Նրա խոսքերով՝ փորձաքննության անցկացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ է սահմանվել, ինչպես նաև ավելացվել է շրջակա միջավայր վրա անդրսահմանային ազդեցության նոր չափորոշիչ:

«Ըստ գործող օրենքի՝ փորձաքննության կազմակերպման ծախսերը հոգում է նախաձեռնող կողմը: Մենք առաջարկում ենք այն կազմակերպել պետբյուջեի միջոցների հաշվին, իսկ նախաձեռնող կազմակերպությունը պարտավոր է պետական տուրք վճարել», - ավելացրել է նախարարը:

Օրինագիծը ներառված էր խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում, սակայն բնապահպանների բողոքների և ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նկատողությունների պատճառով հետ է կանչվել կառավարության կողմից (15 օրով)՝ խորհրդարանական լսումներ կազմակերպելու և այն լրամշակելու նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։