478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ձմռան առաջին օրը նշվել է սահադաշտի բացմամբ
19:43
01 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ձմռան առաջին օրը նշվել է քաղաքի կենտրոնում Կարապի լճի սահադաշտի բացման արարողությամբ, որն ուղեկցվել է պատանի և պրոֆեսիոնալ մարզիկների ու հայկական էստրադայի ներկայացուցիչների ելույթներով:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, սահադաշտի բացումն ուղեկցվել է վառ մարզական-համերգային ծրագրով և գունագեռ հրավառությամբ:

Իրենց հմտություններն են ներկայացրել հայ պատանի գեղասահորդներն ու հոկեիստները:

Երաժշտական համարներով հանդես են եկել Լիդուշիկը, ով ներկայացրել է Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2011» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում, ինչպես նաև Մհերը, ով կատարել է «Հայաստան» երգը:

Երևանի կենտրոնում գտնվող սահադաշտն առաջին անգամ գործարկվել է 2005 թ.-ին, նրա ընդհանուր մակերեսը 1030 քակառուսի մետր է: Սահադաշտը սովորաբար գործում է մինչև մարտի կեսը, ամեն օր սահադաշտ է այցելում մի քանի հարյուր մարդ:

Նախորդ տարվա համեմատ՝ սահադաշտից օգտվելու գները չեն փոխվել, սեփական չմուշկներով սահադաշտում մեկ ժամ սահելն արժե 500 դրամ (շուրջ 1,4 դոլար), իսկ չմուշկների վարձակալության դեպքում՝ 1000 դրամ: Սահադաշտն աշխատելու է ժամը 11:00 մինչև 23:00-ը (ընդմիջումը՝ 16:30-ից մինչև 18:00-ը):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: