478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի երգչուհի Սիրուշոն չի ցանկանում Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի հնարավոր մասնակցության քաղաքականացում
18:43
01 Դեկտեմբերի 2011

Հայտնի փոփ-երգչուհի Սիրուշոն, ով «Եվրատեսիլ 2008» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը, չի ցանկանում քաղաքականացնել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի հնարավոր մասնակցության շուրջ տիրող իրավիճակը:

«Կարծում եմ, որ որքան հեշտ ու հանգիստ մենք վերաբերվենք դրան, այնքան ավելի մեծ կլինի հավանականությունը, որը ամեն ինչ կընթանա իր հունով, իսկ ես ինքս չեմ ցանկանում այս ամենը քաղաքականացնել», - հինգշաբթի լրագրողներին ասել է Սիրուշոն:

Նրա խոսքերով՝ Բաքվում Եվրատեսիլի հայ մասնակցի անվտանգության ապահովման հարցի դրական լուծման դեպքում Հայաստանը պետք է մասնակցի:

«Իսկ ինչու՞ ոչ», - ասել է նա:

Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթն ընդունելու իրավունք է ստացել Դյուսելդորֆում կայացած «Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթում Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:

Մրցույթի միջազգային կազմկոմիտեն անվտանգության երաշխիքների մասին տեղեկատվություն է տարածել Բաքու ժամանող բոլոր օտարերկրյա պատվիրակությունների համար: Ադրբեջանի կառավարությունն իր հերթին Եվրոպայի հեռարձակողների միությանը երաշխավորագիր է ներկայացրել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի անցկացման համար:

Սակայն վերջերս մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտարարել է, որ «Եվրատեսիլ 2012» մրցույթին Հայաստանի մասնակցությունը կախված է Ադրբեջանի և Եվրոպայի անվտանգության համատեղ երաշխիքներից՝ Բաքվում հայ բռնցքամարտիկների հետ տեղի ունեցած միջադեպի կրկնությունից խուսափելու համար, երբ հոկտեմբերին Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնության ընթացքում, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ակտիվիստները Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների վրա քարեր էին նետել:

«Մեզ պետք է տրվեն անհատական երաշխիքներ, այլ ոչ թե ընդհանուր հայտարարություններ», - ասել է Գասպարյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: