482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է չեզոք դիրք զբաղեցնի Արևմուտքի և Իրանի միջև հակամարտության հարցում. փորձագետ
16:47
01 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է չեզոք դիրք զբաղեցնի եվրոպական երկրների և Իրանի միջև հակամարտության հարցում, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոհար Իսկանդարյանը:

Երեքշաբթի արմատական տրամադրված իրանցի ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Բողոքի մասնակիցները մուտք են գործել բրիտանական դիվանագիտական առաքելության գլխավոր շենք, պոկել և այրել են դրոշը՝ նրա փոխարեն տեղադրելով իրանական դրոշը: Ակցիայի մասնակիցները ներխուժել են դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ շենք, որտեղից գողացել են գաղտնի փաստաթղթեր: Այս ամենին ի պատասխան՝ Մեծ Բրիտանիան Իրանից ամբողջովին տարհանել է իր դիվանագիտական անձնակազմին: Դեսպաններին հետ կանչելու մասին որոշում են ընդունել նաև Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները:

Բրիտանիայի արտգործնախարարության կարծիքով՝ միջադեպը չէր կարող տեղի ունենալ առանց Իրանի կառավարության կողմից որոշակի աջակցության: Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը պահանջել է, որպեսզի Լոնդոնում Իրանի դեսպանատունն անհապաղ փակվի:

Նոյեմբերին վատթարացան իրանաբրիտանական հարաբերությունները: Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, որոնք ուղղված են Թեհրանի վրա գործադրվող ճնշման ուժեղացմանը: Այս ամենի առիթ էր դարձել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումը, որը հայտարարեց, որ Թեհրանը մինչև 2003 թ.-ը աշխատանքներ էր իրականացնում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ:

«Կարծում եմ, որ Հայաստանն այս իրավիճակում չի կարող որևէ լուրջ գործողություն ձեռնարկել, այլ կարող է միայն կոչ անել լուծել խնդիրը դիվանագիտական հարթության վրա և առանց ուժի կիրառման, քանի որ ուժի կիրառման հետևանքով առաջին հերթին կտուժի խաղաղ բնակչությունը», - ասաց նա հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Իսկանդարյանի խոսքերով՝ Հայաստանը որևէ կերպ չի կարող պաշտպանել Իրանին և եվրոպական երկրների դեմ դուրս գալ, առավել ևս՝ ՄԱԿ-ում կամ միջազգային այլ կազմակերպություններում:

«Ես նաև չեմ կիսում այն տեսակետը, թե Հայաստանի տարածքը կարող է օգտագործվել Իրանի նկատմամբ ռազմական գործողություններում: Բացի այդ, Հայաստանն ու Իրանը շատ լավ հարաբերություններ ունեն, Իրանը Հայաստանի համար դեպի եվրոպական երկրներ արտաքին առևտրաշրջանառության կարևորագույն ճանապարհն է, և ԱՄՆ-ն դա շատ լավ հասկանում է», - նշել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանի չորս հարևաններից երկուսի հետ (Թուրքիա և Ադրբեջան) չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ մեկի հետ (Վրաստան) մշտապես խնդիրներ են ծագում բեռներ տեղափոխելիս:

Մեկնաբանելով Ռուսաստանի դերը Իրանի և արևմտյան երկրների միջև հակամարտության հարցում՝ Իսկանդարյանն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները կարելի է ռազմավարական համարել:

«Դա երևում էր նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում հակաիրանական բանաձևերի ընդունման ժամանակ, երբ Ռուսաստանն ու Չինաստանը կողմ էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմմանը: Ռուսաստանի շահերից չի բխում նրա հարավային սահմանների մոտ պայթյունավտանգ իրավիճակների ստեղծումը: Ի դեպ, Չինաստանը ևս բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա ռազմական գործողություններ իրականացնել Իրանի տարածքում, քանի որ երկու երկրները բավականին սերտորեն են համագործակցում նավթային արդյունաբերության ոլորտում, և իրանական նավթային արդյունաբերության վրա իրականացվող հարվածը կնշանակի հարված Չինաստանի շահերին», - հայտարարել է փորձագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: