486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Արևմուտքը չի հարձակվի Իրանի վրա, քանի դեռ չի պարզել Սիրիայում տիրող իրավիճակը. հայ փորձագետ
15:55
01 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողություններ չի սկսի, քանի որ այս պահին առաջնահերթը նրա համար սիրիական հարցն է, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոհար Իսկանդարյանը:

Երեքշաբթի արմատական տրամադրված իրանցի ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Բողոքի մասնակիցները մուտք են գործել բրիտանական դիվանագիտական առաքելության գլխավոր շենք, պոկել և այրել են դրոշը՝ նրա փոխարեն տեղադրելով իրանական դրոշը: Ակցիայի մասնակիցները ներխուժել են դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ շենք, որտեղից գողացել են գաղտնի փաստաթղթեր: Այս ամենին ի պատասխան՝ Մեծ Բրիտանիան Իրանից ամբողջովին տարհանել է իր դիվանագիտական անձնակազմին: Դեսպաններին հետ կանչելու մասին որոշում են ընդունել նաև Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները:

Բրիտանիայի արտգործնախարարության կարծիքով՝ միջադեպը չէր կարող տեղի ունենալ առանց Իրանի կառավարության կողմից որոշակի աջակցության: Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը պահանջել է, որպեսզի Լոնդոնում Իրանի դեսպանատունն անհապաղ փակվի:

Նոյեմբերին վատթարացան իրանաբրիտանական հարաբերությունները: Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, որոնք ուղղված են Թեհրանի վրա գործադրվող ճնշման ուժեղացմանը: Այս ամենի առիթ էր դարձել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումը, որը հայտարարեց, որ Թեհրանը մինչև 2003 թ.-ը աշխատանքներ էր իրականացնում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ:

«Վաշինգտոնն ու նրա արևմտյան գործընկերները բավականին երկար ժամանակ է՝ պատժամիջոցներ են կիրառում Իրանի նկատմամբ և սպառնում են, որ կհարձակվեն: Սակայն այսօր նրանց համար ավելի հրատապ է Սիրիայի հարցը: Միայն սիրիական հարցի լուծումից հետո նրանք կկարողանան որևէ լուրջ քայլ ձեռնարկել Իրանի դեմ», - ասել է նա:

Իսկանդարյանի խոսքերով՝ այս ամենը պայմանավորված է նրանով, որ և Սիրիայում, և Իրանում ռազմական գործողությունների դեպքում տարածաշրջանում կտիրի իսկական քաոս, ինչը ձեռնտու չէ ԱՄՆ-ին:

«ԻԻՀ-ն կարող է համարժեք պատասխան տալ Արևմուտքին, կարող է հանգիստ ռմբակոծել ամերիկացի զորքերի տեղակայման վայրերը: Իրանի պաշտոնական ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ առաջին հարվածը կհասցվի Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմական-ռազմավարական օբյեկտների ուղղությամբ: Նրանք կարող են ռմբակոծել Իսրայելը, կփորձեն հարվածել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերին: Կարծում եմ, որ նրանք անգամ կֆինանսավորեն և ոտքի կհանեն թալիբներին Աֆղանստանում և շիիթներին Իրաքում», - նշել է փորձագետը:

Մեկնաբանելով Իրանում արաբական սցենարի կրկնության հավանականությունը՝ Իսկանդարյանը կասկած է հայտնել, որ արաբական ընդվզումների ալիքը կարող է հասնել Իրան:

«Հենց հակառակն է հնարավոր, միգուցե այն դուրս է եկել Իրանից դեպի արաբական աշխարհ, քանի որ առաջին շարժումներն ու ցույցերը տեղի են ունեցել հենց Իրանում 2009 թ.-ին կայացած նախագահական ընտրություններից հետո», - ընդգծել է նա:

Հակակառավարական բողոքները Սիրիայում սկսվել են մարտի կեսին: Վերջերս հատկապես Լիբանանի և Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում տեղի ունեցող դիմակայություններն ավելի շատ բռնի, միջկրոնական բնույթ են ստանում: Ամեն օր ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցների մահվան մասին տեղեկություններ են ստացվում:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրում բախումների զոհերի թիվը գերազանցել է 3,5 հազարը: Սիրիայի իշխանությունները նշում են ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, որոնց թվում  ավելի քան 1,1 հազարը իրավապահ մարմինների աշխատակիցներ են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: