482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրն է նշվում Հայաստանում
15:45
01 Դեկտեմբերի 2011

«Հասնել զրոյի» կարգախոսով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրն է նշվում Հայաստանում՝ հասարակության ուշադրությունը ՄԻԱՎ-ի խնդիրներին հրավիրելու նպատակով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան:

«Հասնել զրոյի» կարգախոսը ենթադրում է զրոյական ցուցանիշի ապահովում մի քանի ասպեկտներով՝ ՁՒԱՀ-ի նոր դեպքերի, մահվան դեպքերի կանխման և վարակակիրների խտրականության բացառման ուղղությամբ:

«Մենք հավաքվում ենք ամեն տարի դեկտեմբերի 1-ին, որ հիշենք ՄԻԱՎ-ից մահացածներին և միաժամանակ կոչ ենք անում հասարակությանը պաշտպանել ՄԻԱՎ-վարակակիրներին: Վստահ եմ, որ հասարակության և կառավարության հետ համատեղ կարող ենք հաջողության հասնել»,- ասաց Գերչևան:

Հայաստանի առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանն իր հերթին նշեց, որ բոլոր վարարակիրների համար հասանելի է բուժօգնությունն ու աջակցությունը:

«Մենք աջակցում ենք մեզ օգնության համար դիմած բոլոր հիվանդներին, ինչպես նաև արհեստական կաթ ենք տրամադրում այն երեխաներին, ում մայրերը ՄԻԱՎ-վարակակիրներ են: Պետք է նշեմ, որ մենք ՄԻԱՎ-ի դեմ պայքարի 2012-2016 թվականների նոր ծրագիր ենք մշակում, որը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը»,- ասաց Սահակյանը:

Միաժամանակ «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը նշեց, որ հաջողության հասնելու համար, նախևառաջ, պետք է փոխել հասարակության վերաբերմունքը վարարակիրների նկատմամբ:

«Իրազեկվածության մակարդակի բարձրացման դեպքում վարակվելու հավանականությունը զգալիորեն նվազում է: Մենք պետք է նպաստենք երիտասադրության իրազեկության մակարդակի բարձրացմանը: Միաժամանակ, հասարակությունը պետք է օգնի արդեն իսկ վարակված մարդկանց, ոչ թե մեկուսացնի նրանց»,- կարծում է նա:

2011 թվականի համաշխարհային վիճակագրական տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում ապրում է մոտ 34 միլիոն ՄԻԱՎ-վարակակիր: 1997 թվականի համեմատ նոր վարակվածության թիվը նվազել է 21 տոկոսով:

2011 թվականի հոկտեմբերի 31-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 1127 ՄԻԱՎ-վարակակիր, այդ թվում՝ միայն 2010 թվականին արձանագրվել է 148 դեպք, այսօր նրանց մեծամասնությունը՝ 70,7 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ մոտ 2 տոկոսը երեխաներ են: 2007 թվականից առայսօր Հայաստանում չի արձանագրվել մորից երեխային փոխանցված ՄԻԱՎ-վարակի ոչ մի դեպք: 

Ամեն տարի դեկտեմբերի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի՝ 1988 թվականի որոշման համապատասխան, նշվում է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի համաշխարհային օրը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։