482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակի գնահատումը հատուկ ուսումնասիրություններ է պահանջում. փորձագետ
19:02
30 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը գնահատելու համար անհրաժեշտ են հատուկ ուսումնասիրություններ, որոնք երկրում չեն անցկացվում, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը:

Սակայն, միաժամանակ նա բերեց որոշ փաստեր, որոնք վկայում են երկրի տեղեկատվական անվտանգության որոշակի մակարդակի մասին: «2008 թվականի օգոստոսից հետո հայկական ոչ մի պետական վեբ կայք չի կոտրվել, այն բանից հետո, երբ այդ գործընթացով սկսել է զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունը»,- ասաց նա:

Այս առիթով Մուրադյանը նշեց նաև, որ Հայաստանում տեղեկատվական անվատանգության ոլորտի իրավախախտումները քրեապես պատժելի են:

«Հայաստանի Քրեական օրենսգրքում կան հինգ հոդվածներ, որոնք կապված են տեղեկատվական անվտանգության հետ: Այս հարցերը ոստիկանության լիազորության ներքո են, որոշ դեպքերում՝ Ազգային անվտանգության ծառայության լիազորության ներքո»,- պարզաբանեց նա:

Այս կապակցությամբ փորձագետը նշեց, որ հիմնական խնդիրն այն չէ, որ օրենքները վատն են, այլ այն, որ դրանք չեն կիրառվում:

«Եթե որոշ կազմակերպություններ խնդիրներ են ունենում տեղեկատվական անվտանգության խախտումների, կայքերի կոտրման հետ, նրանք ուր ասես կդիմեն, միայն ոչ ոստիկանություն, հնարավոր է, այն պատճառով, որ չգիտեն այդ հնարավորության մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև կձևավորվի օրենսդիր նորմերի կիրառման պրակտիկա, դժվար թե հնարավոր լինի գնահատել դրանք կամ խոսել բացերի մասին:

Մուրադյանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր պարտավոր են ապահովել տեղեկատվական անվտանգությունը, մասնավորապես, հաճախորդների դրամական միջոցների հետ գործ ունեցող մարդիկ կամ նրանք, ովքեր կարող են իմիջային լուրջ կորուստներ ունենալ, լավ գիտակցում են, որ տեղեկատվական անվտանգության ապահովման համար, նախևառաջ, պետք է միջոցներ ծախսել, ինչպես նաև աշխատել որակյալ մասնագետների հետ:

«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆակուլտետներից մեկում, օրինակ, դասավանդվում է «Տեղեկատվության անվտանգություն»»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: