486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կաշառք պահանջողը կպատժվի ազատազրկմամբ և տուգանքով
17:38
30 Նոյեմբերի 2011

Հայաստանի խորհրդարանաը չորեքշաբթի կայացած նիստում Քրեական օրենսգրքում առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք լրացումներ, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում ոչ միայն կաշառք ստանալու, այլ նաև դա պահանջելու կամ համապատասխան առաջարկությունն ընդունելու համար:

«Լրացումների կատարումը պայմանավորված է տեղական օրենսդրությունը Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիային համապատասխանեցնելով, որի համաձայն՝ քրեապես պատժելի է համարվում ոչ միայն նյութական օգուտի ստացումը, այլ նաև դրա պահանջումը կամ համապատասխան առաջարկության ընդունումը»,- ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով օրինագիծը:

Լրացումների համաձայն՝ իրավախախտներին սպառնում է 3-12 տարի ազատազրկում գույքի առգրավմամբ կամ տուգանք 300 հազարից մինչև 500 հազար դրամ ($780 и $1300)՝ մինչև երեք տարի որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով:

Ըստ նրա՝ քրեական պատիժ է նախատեսվում նաև կաշառք խոստանալու կամ առաջարկելու համար մինչև 2 տարի ազատազրկմամբ կամ 100 հազար դրամի տուգանքով (ավելի քան $260):  

Բացի այդ, լրացումները նախատեսում են նաև պատժի խստացում պրոֆեսիոնալ սպորտային մրցումների և կոմերցիոն մրցույթների մասնակիցներին կամ կազմակերպիչներին կաշառելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։