483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցի նախաշեմին հարյուր համերգ կանցկացվի ողջ աշխարհում
16:18
30 Նոյեմբերի 2011

Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցի նախաշեմին աշխարհի տարբեր երկրներում մինչև 2015թ.-ը դասական երաժշտության հարյուր համերգ կանցկացվի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ըստ նրա՝ համերգները կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված ծրագրերի շրջանակներում:

«Հանձնաժողովի կողմից կազմակերպած ծրագրերից մեկի մեկնարկը կտրվի այսօր: Այդ ծրագիրը բաղկացած է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին կազմակերպված 100 համերգներից, որոնց կմասնակցեն հայտնի հայ և արտասահմանցի կատարողներ»,- ասաց Պողոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ համերգների մուտքն ազատ է բոլոր երկրներում, որտեղ դրանք անց են կացվելու: Առաջին համերգը տեղի կունենա չորեքշաբթի Երևանում:

«Այսպիսով, մենք ցուցադրում ենք, որ Ցեղասպանությունից 100 տարի անց Հայաստանի դիրքերն ամուր են, նա այնպիսի ներուժ ունի, որի շնորհիվ շարունակում է այսօր ապրել, ստեղծել, զարգանալ, և վերջիվերջո մենք կրկին փորձում ենք ցույց տալ մեր ցավը, կրկին հիշեցնում ենք Ցեղասպանության մասին»,- ընդգծեց նա:

Պողոսյանը նշեց, որ պետական հանձնաժողովի հետ մեկտեղ ծրագրի նախաձեռնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը:

Նա ընդգծեց, որ համերգային ծրագրերի զգալի մասը պարտադիր բաղկացած կլինի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Նախարարն ավելացրեց, որ ներկայումս ծրագրի կազմակերպիչները զբաղվում են աշխարհի հայտնի դահլիճներում համերգների անցկացման վերաբերյալ բանակցություններով, ինչպես նաև համերգային ծրագրերի մշակմամբ:

Հայտնի ֆրանսահայ դաշնակահար Վարդան Մամիկոնյանն իր հերթին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում  հաջորդ համերգը նախատեսվում է անցկացնել 2012թ.-ի մարտին Գերմանիայում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսված արտասահմանյան համերգներն ուղեկցվում են թանգարանի կողմից կազմակերպված շրջիկ ցուցահանդեսներով, և յուրաքանչյուր ցուցահանդես կկրի որևէ հումանիստի անուն, ով աջակցություն է ցուցաբերել Ցեղասպանությունից փրկված հայ փախստականներին:

Ծրագրի շրջանակներում առաջին համերգի ծրագրացանկի մանրամասները ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Ըստ նրա՝ երիտասարդական նվագախմբի, Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբերի փողային խմբերի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ համերգին կհնչեն Կոմիտասի, Մուշեղ Աղայանի, Մորիս Ռավելի, Պյոտր Չայկովսկու, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Վարդ Մանուկյանի, Տիգրան Չուխաջյանի, Առնո Բաբաջանյանի, Պյոտր Մասկանիի, Ղազարոս Սարյանի, Սերգեյ Ռախմանինովի, Ֆրանց Շուբերտի, Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները:

Սմբատյանը տեղեկացրեց նաև, որ համերգային ծրագրում նախատեսված է նաև ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի մասնակցությամբ «մանկական մասը»: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։