482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում 2012թ.-ին Սանկտ Պետերբուրգի օրեր կանցկացվեն
12:33
30 Նոյեմբերի 2011

Նախատեսվում է արդեն հաջորդ տարի՝ 2012 թ.-ին, Երևանում Սանկտ Պետերբուրգի օրեր անցկացնել, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգի Արտաքին կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պետրուկը:

«Պետերբուրգի և Հայաստանի միջև փոխհարաբերությունները բավական դրական են ընթանում, մասնավորապես՝ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի այցից հետո մենք տնտեսության մի շարք ճյուղերում համագործակցության համաձայնագիր ստորագրեցինք», - ասել է Պետրուկը, ով մասնակցում է Երևանում անցկացվող գործարար համաժողովին:

Նրա խոսքով՝ Երևանում Պետերբուրգի օրերի անցկացումը թույլ կտա երկու երկրների բիզնես-ոլորտի ներկայացուցիչներին ծանոթանալ և համագործակցության մասին պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչպես նաև նպաստել փոխգործակցության զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսին  են արդյունաբերությունը, առևտուրը, զբոսաշրջությունը, մշակույթն ու կրթությունը:

«Այս պահին Հայաստանի և Սանկտ Պետերբուրգի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 14 մլն դոլար, ինչն այդքան էլ մեծ ցուցանիշ չէ, սակայն հարկավոր է նշել, որ վերջին տարիների ընթացքում այն կրկնապատկվել է, ինչը քիչ կարևոր չէ, և այս զարգացման մեջ հատուկ ներդրում ունեն Երևանում գործող ներկայացուցչություններն ու պետերբուրգյան կազմակերպությունները», - ավելացրել է Պետրուկը:
Նա նաև նշել է Երևանում Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական-գործարար կենտրոնի հնգամյա գործունեության արդյունավետությունը:

Երևանում կենտրոնի ղեկավար Համլետ Մինասյանն իր հերթին ավելացրել է, որ կենտրոնի գործունեության հինգ տարվա ընթացքում կառույցը զգալի հաջողությունների է հասել:
«Շատ բան է արվել, և դեռ շատ ծրագրեր կա անելու, որոնց իրագործման հարցում մեզ ակտիվորեն օգնում են Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը, ինչպես նաև այս գործընթացում կարևոր նշանակություն ուներ Պետերբուրգում Հայաստանի ներկայացուցչության բացումը», - ասել է Մինասյանը:

Բացի քննարկումներից, գործարար-համաժողովի ընթացքում տեղի ունեցան շնորհանդեսներ Հայաստանի և Երևանի տնտեսությունների, մասնավորապես՝ ներդրումների համար գրավիչ հատվածի մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: