482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի և Հայաստանի հսկիչ անցակետերում «մեկ պատուհանի» սկզբունք է գործելու
19:52
29 Նոյեմբերի 2011

Հայ-վրացական պետական սահմանին մաքսակետերի համատեղ կառավարման հարցը քննարկվել է երեքշաբթի Թբիլիսիում երկու երկրների կառավարական պատվիրակությունների հանդիպման ընթացքում, լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թբիլիսի կատարած երկօրյա այցի ընթացքում Վրաստանի ՆԳՆ-ի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջև «Սահմանային ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել:

«Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, առաջին հերթին՝ առևտրային հարաբերություններին, էներգետիկային, ենթակառուցվածքի զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ մաքսակետերի համատեղ կառավարումը՝ նվազագույնի հասցնելու համար այն ժամանակը, որը Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները ծախսում են հսկիչ անցակետերում», - ասել է Վաշաձեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է, որ Վրաստայի և Հայաստանի հսկիչ անցակետերում կսկսի գործել «մեկ պատուհանի» սկզբունքը:
«Օրինակ, եթե ավտոմեքենան հայկական կողմից անցել է հսկողությունը, ապա արդեն երկրորդ հսկիչ անցակետում նրան կանգնեցնելու անհրաժեշտություն չի լինի: Հսկիչ անցակետերում ստուգման երկարատև ընթացակարգերը խոչընդոտում են բիզնեսին և զբոսաշրջության զարգացմանը», - հայտարարել է Կոբալիան:

Նա նաև «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը տեղեկացրել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ինն ամսվա ընթացքում կազմել է 238 մլն դոլար, ինչը 30 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դեպի Հայաստան Վրաստանի արտահանումը կազմել է 185 մլն դոլար:

Ինչպես երկուշաբթի ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն, Սարգսյանի այցը պատասխան է տարեսկզբին Երևան այցելած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու այցին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: