482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2013թ.-ից դեղորայքը վաճառվելու է հայերեն ներդիրով. ՀՀ առողջապահության նախարարություն
18:18
29 Նոյեմբերի 2011

Հայաստանում 2013թ.-ի հունվարի 1-ից բոլոր դեղամիջոցները պետք է վաճառվեն հայերեն ներդիրով, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

«2013թ.-ին նշված չափորոշիչներին և նորմերին չհամապատասխանող սուբյեկտների գործունեությունը կդադարեցվի: Կկարգավորվի նաև դեղորայքի մատակարարման և պահպանման հարցը, քանի որ որոշ դեղամիջոցներ չեն ազդում ջերմաստիճանի չնչին փոփոխության դեպքում, և նրանց վրա կամրացվեն հատուկ պիտակներ՝ դեղամիջոցի պահպանման պայմանների նշմամբ», - ասաց նա:

Քրմոյանը նաև ընդգծեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարության հետ համատեղ նախատեսում է դեղորայքի շուկայի վերահսկման հարցի կարգավորման հատուկ տեսչություն ստեղծել:
Նա դրական գնահատեց վերջին երկու տարվա ընթացքում Առողջապահության նախարարության այդ ուղղությամբ կատարած աշխատանքը՝ նշելով, որ դեղատների վերահսկմանն ու իրավախախտողներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված ակտիվ աշխատանք է ընթանում:

«2011 թ.-ին 17 տնտեսվարող սուբյեկտ տուգանվեց դեղատների ոլորտում խախտումներ կատարելու համար, 11 սուբյեկտ՝ չգրանցված դեղորայք վաճառելու համար, երկու սուբյեկտ տուգանվեց ժամկետանց դեղամիջոցների պահպանման համար», - ասաց Քրմոյանը:

Նա տեղեկացրեց, որ 2013թ.-ի հունվարի 1-ին ուժի մեջ կմտնեն դեղամիջոցների պատշաճ արտադրության մասին կանոնները, որոնք ընդունվել են կառավարության կողմից 2011 թ.-ին: Այդ կանոնները կկարգավորեն դեղորայքի արտադրության հետ կապված բոլոր գործընթացները:
Հայաստանում այս պահին գործում է 14 դեղագործական ընկերություն, որոնք արտադրում են շուրջ 500 դեղորայք, ընդ որում արտադրության առյուծի բաժինը բաժինն ընկնում է 4-5 արտադրողի վրա: Հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված է 4500 անուն դեղորայք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։